Անդամակցության կարգը
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիային կարող են անդամակցել PR-ի եւ հաղորդակցության կանոնների մասնագետները, ինչպես նաեւ կազմակերպությունները՝ անկախ նրանց հպատակությունից:Պարտադիր նախապայմաններն են՝ բարձրագույն կրթությունը եւ PR-ի ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձը:
Անդամակցությունը իրավունք է վերապահում անարգել օգտվել ասոցիացիայի կրթական աղբյուրներից, այդ թվում՝ էլեկտրոնային եւ սովորական գրադարանից, անվճար մասնակցել ասոցիացիայի կողմից կազմակերպվող սեմինարներին եւ խորհրդաժողովներին, ինչպես նաեւ՝ PR-ին առնչվող հարցերի վերաբերյալ ստանալ անվճար խորհրդատվություն:
Ասոցիացիայի անդամները պարտավոր են հետեւել PR ասոցիացիայի կանոնադրությանը եւ վարքագծի կանոններին, ինչպես նաեւ մուծել անդամավճար: Անդամավճարներից գոյացած գումարները նպատակաուղղվում են ասոցիացիայի կառուցվածքային զարգացմանը:
Անդամակցելու համար խնդրում ենք, նախապես ծանոթանալ կանոններին եւ լրացնել կից ներկայացված հայտը:
Մենք կծանոթանանք Ձեր դիմումին եւ 10 օրվա ընթացքում կիրազեկենք մեր որոշման մասին:


