Մեր անդամները
«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:
Արսեն Բաբայան
ՀՀ Ազգային ժողովի Հանրային կապերի վարչության պետ
Ծնվել է 1983թ. հունիսի 1-ին, Երևանում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2014թ. սեպտեմբերի 9-ից ՀՀ Ազգային ժողովի Հանրային կապերի վարչության պետ
2012.02-2014.09թթ.
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ
ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդական
2011.06-2012.02թթ.
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ
2008.10-2011.06թթ.
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ
2007-2008.10թթ.
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մասնագետ-մամուլի քարտուղար
2007-2008.10թթ.
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, գրասենյակի ավագ մասնագետ
2006-2007թթ.
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, դատական նիստերի քարտուղար
2001-2004թթ.
«ՍԱՄԳԱՀ» ՓԲԸ, իրավախորհրդատու
2014թ-ից դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում (Դատավորների և դատավորների թեկնածուների համար՝ Հանրային կապեր և հաղորդակցում, Դատական ծառայողների և կարգադրիչների համար՝ հանրության և լրագրողների հետ հարաբերություններ)
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2005-2010թթ.
Իրավաբան
Երևանի պետական համալսարան
2000-2004թթ.
Տնտեսագետ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
2004-2006
Ծառայել է ՀՀ զինված ուժերում
ՊԱՐԳԵՎՆԵՐ
2014թ.
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
2012թ.
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով պարգևատրվել է «Շնորհակալագրով»: Ճանաչվել է 2012թ-ի լավագույն դատական ծառայող:
2008թ.
Սեպտեմբերին ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետի հրամանով խրախուսվել է ստանալով «արդարադատության ավագ-լեյտենանտ» կոչում:
2008թ.
Հուլիսին ընտրվել է ԵՄՔԸ Հայկական Ազգային Միության (YMCA) խորհրդի նախագահ:
2008թ.
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի հրամանով շնորհվել է «արդարադատության լեյտենանտ» կոչում:
2006թ.
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է «լեյտենանտ» զինվորական կոչում:
2006թ.
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի հրամանով պարգևատրվել է «Պատվոգրով»:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի դուստր
ԿԱՊ
Հեռ.` +37410527400
Էլ. փոստ`press@parliament.am