Մեր անդամները
«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:
Լիլիթ Գալստյան
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Ծնվել է 1974 թվականի մարտի 16-ին:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Ամուսնացած
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1991-1996
Երևանի պետական համալսարան, բանասեր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2017 հուլիսից մինչ օրս - ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
2011 մայիս - 2017 մայիս – «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, www.yerkirmedia.am տեղեկատվական կայքի գլխավոր խմբագիր
2009 փետրվար – 2014 սեպտեմբեր – Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, դասախոս
2010 հոկտեմբեր -2011 մայիս – «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, «Նոր մեդիա գործիքներ մեդիայի մասնագետների համար» ծրագրի համակարգող
2009 մարտ – 2011 մարտ - Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
2006 հունիս – 2009 Մարտ – ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, նախարարի մամուլի քարտուղար
2002 հունվար – 2006 հունիս – «Երկիր» շաբաթաթերթ, լրագրող, կրթության, գիտության և երիտասարդության բաժինների պատասխանատու
2002 նոյեմբեր - 2004 հունվար – «Քրեական պատմություններ» հեռուստատեսային հաղորդաշարի սցենարի հեղինակ և խմբագիր
1998 հունվար – 2002 հունվար – «Հայոց Աշխարհ» օրաթերթ, լրագրող
1999 մարտ – 2000 հոկտեմբեր - «Հայոց տաճարներ» ֆիլմաշարի սցենարի հեղինակ և խմբագիր
1998 դեկտեմբեր – 2000 հունվար – «Մետեո-TV» ընկերություն, խմբագիր
1997 փետրվար-սեպտեմբեր – ՀՀՇ (Հայոց համազգային շարժում) լրատվական կենտրոն, լրագրող
1995 հոկտեմբեր –1996 դեկտեմբեր – Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, թղթակից