Մեր անդամները
«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:
Սյուզաննա Գրիգորյան
Բաժնի պետ: Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի լիցենզավորման եւ մեթեդական վարչության մեթոդական բաժին
Կրթություն՝
1989-1995թթ.,
ԵՊՀ, թուրքագետ, մագիստր
Աշխատանքային փորձ՝
1995թ., ապրիլ-սեպտեմբեր
Կամավոր աշխատել է ՀՀ նախագահի ավագ խորհրդականի ապարատում եւ ՀՀ նախագահի ապարատում:
1995թ., սեպտեմբեր-1996թ., հունվար
Աշխատել է ՀՀ նախագահի ապարատում որպես
ավագ փորձագետ, Հետազոտությունների եւ վերլուծությունների ղեկավարում:
1996թ., հունվար-1998թ., մայիս
Աշխատել է ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի ավագ խորհրդատուի ապարատում որպես ավագ փորձագետ
1998թ., մայիս-2002թ., հունիս
Աշխատել է ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի ավագ խորհրդատուի ապարատում որպես ավագ փորձագետ եւ ՀՀ նախագահի ապարատի մամուլի քարտուղար:
2002թ., հուլիս-մինչեւ ս/թ
ՀՀ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի մամուլի պատասխանատու
Թրենինգներ
2003թ.-ի օգոստոսի 4-19
“Միջազգային հարաբերությունները արդի աշխարհում” , Պիցունդայի ամառային միջազգային համալսարան
2004թ., հոկտեմբերի 28-29
“Հայաստանում հեռարձակման ընթացիկ եւ ապագա մարտահրավերները” կազմակերպված ՀՀ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Եվրոխորհուրդի հետ համատեղ, Երեւան, ՀՀ:
“Լրագրության արդի գործընթացքները” Կազմակերպված Ալ Ահրամ տարածաշրջանային մամուլի ինստիտուտի եւ Եգիպտոսի ԽՍՀՄ երկրների հետ տեխնիկական աջակցության հիմնադրամ հետ համատեղ, Եգիպտես, Կահիրե:
Կապ
Հեռ.: 53-95-09
Էլ. հասցե: suzi@tvradio.am