Մեր անդամները
«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:
Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական (ԶԼՄ-ների հետ կապերի գծով)
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ ԵՎ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ
1979թ. հուլիսի 12, Գեղարքունիքի մարզ, գյուղ Վահան
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1996 – 2000
Երևանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մասնագիտությունը՝ լրագրող-բակալավր
2000-2002
Երևանի պետական համալսարան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագիստրատուրա, մասնագիտությունը՝ լրագրող-մագիստրոս
2002-2003
Երևանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոն, ասպիրանտուրա
2003
Բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան «Լրագրություն» մասնագիտությամբ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2017-ից մինչ օրս
ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական (ԶԼՄ-ների հետ կապերի գծով)
2002-2017
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար
2000 – 2003
«Ազգ» օրաթերթ, լրագրող, քաղաքական մեկնաբան
2003-2006
«Փակագիծ» թերթ, քաղաքական մեկնաբան, վերլուծաբան
2003-ից
Երևանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, դասախոս, Մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, «Սփյուռքահայ մամուլի պատմություն», «PR և մամուլի ծառայություններ» առարկաների դասախոս
2006-2008
«Ժամանակ-Երևան» օրաթերթ, «Կապիտալ», «Անդրադարձ», «Ուրբաթ» շաբաթաթերթեր՝ քաղաքական մեկնաբան
2008-2012
«Հետք» ինտերնետային պարբերական՝ քաղաքական մեկնաբան
2009-2011
«Միտք» վերլուծական կենտրոն՝ փորձագետ, վելուծաբան
2010-ից
«Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ-ի, ԵՊՀ-ի, ՀՀ ՔԾԽ-ի, ԵԱՀԿ-ի կողմից համատեղ իրականացվող «Ամբողջականությունը հանրային կառավարման համակարգում» ծրագրի շրջանակում քաղաքացիական ծառայողների վերապատրաստող
2011-ից
«Ազգային Ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի փորձագետ
2011-2012
«Հայ պետական ծառայողների» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ՀԿ-ների կողմից իրականացվող «Ինֆորմացիայի ազատությունը որպես հանրային ներգրավման գործիք» ծրագրի շրջանակում՝ վերապատրաստող
2012-ից
Տնտեսագիտության եւ կառավարման Ինստիտուտ՝ քաղաքացիական և համայնքային ծառայողների վերապատրաստող
2012-ից
«Մանդատ» հասարակական կազմակերպության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից իրականացվող «ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի փորձագետ
ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ
2004-ից
«Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» (APRA) ՀԿ
2005-ից
«Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
ԿԱՊ
Հեռ.՝ +37495661186
Էլ. հասցե՝ abgor@inbox.ru