Մեր անդամները

«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:
Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:

Լուսինե Համլետի Հարությունյան

ՀՀ էներգետիկայի նախարարության մամլո քարտուղար

Ծնվել է 1973 թվականին` Հայաստանի Հանրապետության` Կապան քաղաքում:

Կրթություն
1980թ. Երեւանի N179 միջնակարգ դպրոց
1992-1997թթ. «Հրաչյան Աճառյանի» անվան համալսարան «Միջազգային ժուռնալիստիկա եւ թարգմանչություն» ֆակուլտետ

Աշխատանքային փորձ
1995-1999թթ. «Արմենպրես» լրատվական գործակալություն
1999-2001թթ. Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագիր
2002թ-ից ՀՀ Էներգետիկայի նախարարություն` որպես մամլո քարտուղար

Ամուսնացած է: Ունի մեկ դուստր:

Կապ
Հեռ.: 52-88-48

< Ետ դեպի ցուցակ