Մեր անդամները
«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:
Մերի Հարությունյան
2010թ. օգոստոսից Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետն է:
Ծնվ. 11.06.1973թ.,
Կրթություն
1990-1995թթ. սովորել է է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում` ստացել ժուռնալիստի որակավորում:
Մասնակցությունը վերապատրաստման ծրագրերին
• 1998թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ղեկավար կանանց խրախուսում» ծրագրով ԱՄՆ-ում մասնակցել է երկամսյա դասընթացներին,
• 2005թ. մասնակցել է ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի` «Ժամանակակից լրագրության զարգացումները» թեմայով երկշաբաթյա ծրագրին,
• 2007թ. մասնակցել է ԱՄՆ պետական դեպարտամենտի «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում կազմակերպված` «Կառավարության կապը հասարակայնության հետ» թեմայով ծրագրին,
• 2007թ. Լիտվայում մասնակցել է ՄԱԶԾ Բրիտանական խորհրդի՝ «Լիտվայի և Հայաստանի կառավարության մամուլի խոսնակների և լրագրողների փորձի փոխանակում` երկխոսության ճանապարհին» ծրագրին:
Աշխատանքային գործունեությունը
2010թ. օգոստոսից ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ,
2009-2010թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ,
2000-2009թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՀՀ կառավարության «Տնտեսական բարեփոխումների
վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրի լիազոր ներկայացուցիչ,
1999-2000թթ. ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող «Ձեռագիր» հեռուստածրագրի մեկնաբան և խմբագիր,
1997-1999թթ. Հայաստանի ազգային հեռուստատեսության «Լրաբեր», այնուհետ` Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվավերլուծական ծրագրերում` լրագրող,
1995-1997թթ. «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրատվավերլուծական, քաղաքական բաժնում` լրագրող:
Պարգևներ և կոչումներ
• 2005թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
• 2011թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
• 2013թ. դեկտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Մովսես Խորենացու մեդալով:
Կապ
Հեռ.: 52-74-02
Էլ. հասցե: press@arminco.com