Մեր անդամները
«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:
Անգին Սարգսի Արմենակյան
Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ:
Ծննդյան տարեթիվը`31 օգոստոսի, 1967թվական
Ծննդավայրը`Նաիրիի շրջանի Եղվարդ ավան, ծառայողի ընտանիք: Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Կրթություն
1974-1984թ.թ.-ին ընդունվել եւ գերազանցությամբ ավարտել է Եղվարդի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1984-1988թ.թ.-ին ընդունվել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի Ժողովրդական Տնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում:
Աշխատանքային փորձ
1988-1995թ.թ. աշխատել է Երեւանի կոշիկի «Մասիս» արտադրական միավորման գների բաժնում, որպես գների գծով ինժեներ:
1995-1998թ.թ. աշխատել է Երեւանի «Հայփոստ» պետական ձեռնարկության տնտեսագիտական բաժնում, սկզբում, որպես առաջատար հետո` գլխավոր մասնագետ:
1998-2002թ.թ. աշխատել է Եղվարդի «Ինկոմսպասարկում» ԲԲ ընկերությունում, որպես տնտեսագետ:
2004-2005թ.թ. աշխատել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քարտուղարության արձանագրային եւ հանձնարարականների կատարման հսկողության բաժնում, որպես ղեկավարի գործավար-քարտուղար:
2005թ-ի հունիսի 2-ից առ այսօր աշխատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնում, որպես բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: