ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՍՈՑԱՑԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ



Մեր ասոցիացիան հասարակայնության հետ կապերի ոլորտում մասնագիտացված առաջին կազմակերպությունն է Հայաստանում եւ միավորում է հասարակայնության հետ կապերի (PR), զանգվածային հաղորդակցության ոլորտի մասնագետներին, նրանց թվում՝ պետական, մասնավոր եւ հասարակական սեկտորների PR-ի պատասխանատուներին:

Մեր գործունեությունը բխում է այն համոզմունքից, որ ժամանակակից հասարակության կայուն զարգացումը հնարավոր է միայն տեղեկատվության հոսքերը կառավարող արդյունավետ համակարգի առկայության դեպքում: Քաղաքացիական հասարակության ձեւավորման ուղին բռնած Հայաստանում թափանցիկության, համագործակցութան եւ վստահության սկզբունքների վրա հիմնված PR տեխնոլոգիաները դարձել են գրեթե բոլոր ինստիտուտների գործունեության ամենաանհրաժեշտ եւ գլխավոր տարրերից մեկը: Ընդ որում, առավել էականն այն է, որ թափանցիկացման քաղաքականության վերջնական արդյունքը հանդիսանում է հանրության կողմից քաղաքացիական հասարակությանը բնորոշ ինստիտուտների գործունեության ընկալումը, ինչը հնարավորություն կտա վերջիններիս նկատմամբ դրսեւորել որոշակի գիտակցված դիրքորոշում:

Մեր կայքէջը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ծանոթանալ Ասոցիացիայի գործունեությանը, ընթացիկ եւ հետագա ծրագրերին: