Մամուլը մեր մասին
Ուշադրություն: Մեր կայքի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հրապարակումները չեն համընկնումԿոռուպցիան դուրս կմղեն
Ամսաթիվ` 04.11.09
Առավոտ
04.11.09
«Մեր կարծիքով հենց մանր եւ միջին բիզնեսն է, որ հանդիսանում է մեր հանրության զբաղվածության հիմնական ոլորտը, եւ, չնայած կան խոշոր հարկատուներ, միեւնույն է՝ մանր ու միջին բիզնեսն է, որ տնտեսության եւ ներքին արտադրության մեջ ձեւավորում է հիմնական տրամադրությունները, մանր ու միջին բիզնեսն է, որ հիմնականում առնչվում է կոռուպցիոն ռիսկերին՝ պետական համակարգի հետ շփվելու գործընթացում»,- երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) փոխնախագահ Արման Սաղաթելյանը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ ասոցիացիան իրականացնում է «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը: Ըստ պարոն Սաղաթելյանի, հիմնական թիրախային խումբը, որին ուղղված է այս ծրագիրը, մեր երկրի մանր եւ միջին բիզնեսն է: Ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության, լրատվամիջոցների եւ գործարար հատվածի իմացությունը՝ կոռուպցիայի հանդիպելիս իրենց իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների մասին: Ա. Սաղաթելյանի խոսքերով՝ չնայած մեր երկրում ընդունված է ծանոթ-բարեկամ-ընկեր-քավոր-բաջանաղի միջոցով խնդիրները լուծել, սակայն նա համոզված է, որ ի վերջո Հայաստանն էլ գալու է քաղաքակիրթ աշխարհում հարցերի լուծման եղանակին. «Պետք է տեղի ունենա գիտակցության փոփոխություն, հարկավոր է փոխել մեր մենտալիտետը եւ մեր երկրում գործող մշակույթը: Դատարան դիմելը նորմ է, ոչ թե ինչ-որ առանձնահատուկ գործընթաց»:
Ըստ Ա. Սաղաթելյանի, նախատեսվում են քննարկումներ բիզնեսի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ. «Կփորձենք ներկայացնել հաջողված փաթեթը, որի մեջ ընդգրկված են սովորական մարդիկ: Հիմնականում դրանք մարդկային պատմություններ են, այսինքն՝ դրանք այն մարդիկ են, որոնք ուզում են աշխատել իրենց երկրում, որոնք չեն ուզում գնալ իրենց երկրից, որոնք ցանկանում են, որպեսզի իրենց երկրում պաշտպանվեն իրենց իրավունքները այն մարդկանց կողմից, ովքեր որ ապրում են իրենց իսկ միջոցներով: Այսինքն՝ մենք բոլորս հարկատուներ ենք, մենք վճարում ենք հարկեր, որի հաշվին գոյանում է պետական որոշակի ապարատ, որը ստեղծված է պաշտպանելու մեր իրավունքները»:
Նշենք նաեւ, որ ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթեւիկ Փիրումյանն էլ հայտնեց, թե ընտրվել է 20 լրատվամիջոց, որոնք 6 ամսվա ընթացքում կմասնակցեն դատական գործընթացներին եւ ամեն ամիս կկազմակերպվի քննարկում՝ փորձագետների, լրագրողների եւ դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ կվերլուծվեն տեղի ունեցած դատավարությունները:
Եվս մեկ քայլ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար
Ամսաթիվ` 24.01.08
Panorama.am
Այսօր հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ կողմից հովանավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների համար նախատեսված ուսուցողական ֆիլմը: «Ֆիլմը հիմնված է Ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների վրա»,-ֆիլմի ներկայացման ժամանակ ասաց ծրագրի իրավական փորձագետ Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով, ընտրությունների ժամանակ խախտումների մեծ մասը պայմանավորված է իրազեկ չլինելով: «Ֆիլմը հնարավորություն կտա ավելի պատշաճ գործընթաց ծավալել մինչև ընտրությունները, ընտրությունների ընթացքում ու դրանից հետո»,-ասաց Հ. Թովմասյանը:
Ինչպես նշեց նա, ֆիլմում մանրամասն ներկայացված է քվեարկության օրը ընտրատեղամսում հանձնաժողովների անդամների և քաղաքացների քայլերի հաջորդականությունը: «Ամեն տեսարան ուղեկցվում է մեկնաբանությամբ»,-ավելացրեց նա:
Հասարակայնության հետ կապերի մասնագետների ասոցացիայի (APRA) գործադիր տնօրեն Անուշ Բեղլոյանը կարծիք հայտնեց, որ ֆիլմը կնպաստի թիրախային խմբի իրազեկության բարձրացմանը: «Այն օգտակար կլինի վստահված անձանց, դիտորդների, հանձնաժողովի անդամների համար»,-ասաց ֆիլմի շնորհանդեսին ներկա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն էլ հավելեց, թե այս նախաձեռնությունը կնպաստի թերությունների բացահայտմանը, քաղաքացիների ընտրական մշակույթի բարձրացմանը, ինչպես նաև կլուծի մի շարք կարևոր խնդիրներ:
Նշենք, որ ֆիլմը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերից մեկի շրջանակներում՝ APRA-ի հետ և ԿԸՀ փորձագիտական աջակցությամբ: Ֆիլմի վաճառքն արգելված է, սակայն թույլատրվում է կրկնօրինակել: Այն ձեռք բերելու համար պետք է դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակ:
ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՖԻԼՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ ԵՎ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ամսաթիվ` 24.01.08
Ազգ
Հայաստանում ընտրելու մշակույթը բարձրացնելու, ընտրակեղծիքներից խուսափելու եւ փետրվարի 19-ին պատշաճ մակարդակով նախագահի ընտրություններ անցկացնելու ակնկալիքով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) եւ հասարակայնության հետ կապերի ասոցիացիան պատրաստել են ուսուցողական ֆիլմ՝ ընտրական գործընթացների մասին: Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսի, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի եւ ծրագրի իրավական փորձագետ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրումը:
51-րոպեանոց ֆիլմը նախատեսված է տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ-ի) անդամների համար եւ մանրամասնորեն ներկայացնում է ընտրական գործընթացը: Ֆիլմն ընտրական օրենսգրքից չի շեղվել՝ ներկայացնելով հիվանդանոցներում ընտրություններ իրականացնելու պայմաններն ու պահանջները: Նկարագրված են ընտրական կարգը խախտելու մի քանի հնարավոր իրավիճակներ: Օրինակ, ինչ պետք է անի ՏԸՀ անդամը, երբ ընտրության են գալիս զենքով կամ ընտրելուց հետո չեն հեռանում տեղամասից:
«Ազգի» այն հարցին, թե արդյոք ներկայացվե՞լ են այն խախտումները, որ ամենից շատ են կիրառվել ԱԺ ընտրությունների ժամանակ, Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե իրենք նմանատիպ վերլուծություններ չեն արել: «Բոլոր հնարավոր վիճակները ներկայացնել չէր լինի, բայց մի քանիսը նկարագրված է»:
Ֆիլմի օգտակարությունը, թերեւս, կգնահատենք փետրվարի 20-ին՝ Հայաստանում ընտրական հաջողություններ գրանցելուց հետո:
APRA-ն կազմակերպել է հանրային քննարկումներ ԱՆ-ում
Ամսաթիվ` 07.11.07
Panorama.am
Ինչո՞ւ են «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակները քննչական նոր մարմնի ստեղծումն անհրաժեշտ համարում և ինչո՞ւ է այն ենթարկվում քննադատությունների: Այսօր «Հայաստանում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդումը կառավարման զարգացման գործընթացում» ծրագրի շրջանակներում հանրային քննարկում ծավալվեց ՀՀ արդարադատության նախարարությունում` «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ:
Քննարկման նպատակը մեկ անգամ ևս օրինագիծը ներկայացնելն էր, և ինչպես ասաց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ցույց տալ, որ օրինագիծը հակապետական ու հակաժողովրդավարական չէ: Նախարարը համարում է, որ նախագիծը քննադատելն անհիմն է:
ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը` Արկադի Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված նման կառույցի անհրաժեշտությունն ու ո՞րն է նպատակը: Գևորգ Դանիելյանը այն նախ` չափազանց անհրաժեշտ համարեց հակակոռուպցիոն ռազմավարության տեսանկյունից: Ըստ նրա, պաշտոնական անձանց հետ կապված գործերի քննությունը միշտ էլ ենթադրում է որոշակի վերապահումներ, քանի որ պաշտոնական անձինք ի վիճակի են ներազդել քրեական գործերի ընթացքի վրա և որպեսզի այս հավանական ներազդելու հնարավորությունը նեղացվի, պետք է ստեղծվի այնպիսի քննչական մարմին, որն իր կարգավիճակով լինի շատ ավելի անկախ և չլինի որևէ գերատեսչության կազմում, ինչպիսին և նախատեսվում է ստեղծել:
Արդարադատության նախարարն ասում է, որ երբ պետական պաշտոնյաներն ու հասարակ քաղաքացիները չեն քննվում նույն քննչական մարմնի կողմից, դա բոլորովին էլ չի խախտում մարդու իրավունքները: Պարզապես, այս կառույցում քննվելիս պաշտոնյաններն ավելի սահմանափակ կլինեն: Օրինագծով, բարձրանում է քննիչների կարգավիճակն ու աշխատավարձը, ուստի նրանցից պահանջվելու է նաև բարձր պրոֆեսիոնալիզմ: «Շատերի մոտ տպավորություն կա, որ սա քաղաքական հետապնդումների մարմին է»,-նշեց նախարարը` ավելացնելով, որ դա իրականության հետ բացարձակ կապ չունի: Նա ավելի քան համոզված է, որ այս մարմինը հակառակ դեր է ունենալու: Նախարարը վստահություն է հայտնում, որ հնարավոր չի լինի ցուցումներ տալ մի մարմնի, որը մշտապես գտնվելու է տեսադաշտում:
Իսկ ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ մարմինը չի կարող լիովին անկախ լինել, որովհետև քննչական մարմնի ղեկավարի թեկնածությունը ներկայացնում է Գլխավոր դատախազը, Գևորգ Դանիելյանն ասաց.«գլխավոր դատախազն ընդամենը առաջարկում է թեկնածություն, դա չի նշանակում, որ նա կաշկանդված է լինելու վերահսկողություն իրականացնել, որովհետև նա ոչ մի պարտավորություն չի կրելու այդ աշխատողի համար, քանի որ որևէ կերպ չի համարվելու սեփական աշխատողը»: Նախարարը հավատացնում է, որ պատահական մարդիկ չեն հայտնվի, հակառակը, ըստ նրա, այս մարմնում կադրերի ընդունման համակարգը շատ բարդ է լինելու, իսկ մրցութային հանձնաժողովի կազմը արդարադատության նախարարի առաջակով հաստատելու է ՀՀ նախագահը:
Քննարկման ընթացքում իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը կարծիք հայտնեց, որ օրենքի նախագիծը ծանրաբեռնված է, կան դրույթներ, որոնք կարգավորվում են երկրի Սահմանդրությամբ, ուստի առաջարկեց բեռնաթափել այն: Ինչևէ, նշենք, որ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Երևանում կայացավ երեխաների նկարների «Մարդը և Բնությունը» երկրորդ մրցույթը
Ամսաթիվ` 05.06.07
ԱՐՄԻՆՖՈ
Երևան: Այսօր աճող սերնդի բնապահպանական դաստիարակությունը ցանկացած պետության կայուն զարգացման կարևոր տարրերից մեկն է: Այս մասին այսօր` մանկական նկարների «Մարդը և Բնությունը» մրցույթի մրցանակաբախշության ժամանակ հայտնեց ՀՀ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը:
Նա նշեց, որ վերջին տարիներին բնապահպանական խնդիրներին Հայաստանում հատկապես մեծ ուշադրություն է դարձվում: Նախարարը հույս հայտնեց, որ այս միտումը կպահպանվի նաև հետագայում, և հայերի նոր սերունդը` դաստիարակված «բնապահպանական արժեքներով», արդեն մեծ ուշադրությամբ կվերաբերվի բնության պահպանության հարցերին:
Նշենք, որ մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Հովհաննես Չումարյանը (7 տարեկան), Ինեսա Մեսրոպյանը (12 տարեկան), Սամվել Թորոսյանը (12 տարեկան) և Մարգարիտա Սարոյանը (15 տարեկան): Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի հատուկ մրցանակին արժանացավ 6-ամյա Արգիշտի Գերանյանը: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էր հատուկ տիպի մանկատան, «Զատիկ» մանկատան և Օգնության Հայաստանյան Հիմնադրամի 31 երեխաների 52 աշխատանք: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ Բնապահպանության նախարարությունը, Բնության Համաշխարհային Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը և Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան
Երևանում կանցկացվի «Մարդը և Բնությունը» մրցույթ-ցուցահանդես` կազմակերպված WWF-ի և APRA-ի կողմից
Ամսաթիվ` 04.06.07
ԱՌԿԱ
«Մարդը և Բնությունը» մրցույթ-ցուցահանդեսը, որը կազմակերպել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը (World Wildlife Fund) և Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (Armenian Public Relations Association - APRA), կկայանա երեքշաբթի օրը Հայաստանի Բնության պետական թանգարանում:
Ինչպես երկուշաբթի օրը APRA-ից հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը` ցուցահանդեսին ներկայցվելու են երևանյան մանկատների տաղանդավոր երեխաների 51 աշխատանք, որոնք առաջին փուլի արդյունքում ընտրել է հանձնաժողովը` ըստ հեղինակների տարիքային խմբերի` 7-9, 10-13 և 14-16:
WWF Հայաստանը յուրաքանչյուր տարիքային խմբի համար մրցանակներ է սահմանել «Լավագույն նկար» անվանակարգում: Մրցույթի բոլոր մասնակիցները կստանան վկայականներ և խրախուսական նվերներ: Հուշանվերներ են սահմանված նաև APRA-ի և Բնապահպանության նախարարության կողմից:
Միջոցառմանը հրավիրված են ՀՀ Բնապահպանության նախարարը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ կրթության ազգային ինստիտուտի, միջազգային կազմակերպությունների և բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ:
APRA-ն ԶԼՄ-ներին առաջարկում է համագործակցել
Ամսաթիվ` 21.05.07
ԱՌԿԱ Լրատվական Գործակալություն
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA) առաջարկում է ԶԼՄ ներկայացուցիչներին` համագործակցել մի ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարական կառավարման գործընթացում:
Ծրագիրը ներառում է արդյունավետ երկխոսության հաստատման պայմանների ստեղծում շահառուների` հանրային և մասնավոր սեկտորների ներկայացուցիչների միջև, ինչն իր հերթին կնպաստի երկրի կառավարման գործում հասարակության դերի ակտիվության բարձրացմանը:
Վերոնշյալ նախաձեռնության շրջանակներում APRA-ն համագործակցում է արդարադատության, սոցիալական ապահովության և բնապահպանության ոլորտները համակարգող հանրային կառավարման մարմինների հետ, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների հետ` հանրային կառավարման մարմինների գործունեությունը հասարակության համար թափանցիկ և հասկանալի դարձնելու և որոշումների կայացման գործընթացում հանրության մասնակցությունը ապահովելու նպատակով:
Ակնկալվում է նաև ԶԼՄ-ների մասնակցությունը նախագծի իրագործմանը` առավել բարձր արդյունավետության հասնելու համար
Հանուն մեր երկրի կենսաբազմազանության պահպանման
Ամսաթիվ` 14.04.07
Panorama.am
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստան) և Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA Ասոցիացիա) երեկ ստորագրեցին Հայաստանի տարածքում բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր: Այն ստորագրեցին APRA Ասոցիացիայի նախագահ` Արա Սաղաթելյանը և WWF Հայաստան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Ինչպես տեղեկացանք գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Խոյեցյանից, հուշագրով կողմերը կարևորում են մեր երկրի կենսաբազմազանության պահպանության և բնական պաշարների կայուն օգտագործման ու կառավարման նշանակալիությունը: Այս համագործակցությունը նպատակ ունի հատուկ ուշադրություն դարձնել հիշյալ ոլորտում արդյունավետ լուծումների մշակմանը նպաստող գործունեությանը, այսինքն, արագ արձագանքել և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդել ոլորտում որոշում կայացնողներին, ինչպես նաև հասարակության լայն զանգվածներին:
Համագործակցության ոլորտն ընդգրկում է համատեղ գործունեության մի քանի շրջանակ` ոլորտի խնդիրների լայն լուսաբանում, էկոլոգիական ուսուցման փոխադարձ աջակցություն, նշված հարցերի վերաբերյալ համատեղ կլոր սեղանների, հանրային լսումների, քննարկումկների կազմակերպում, ինչպես նաև համաձայնեցված այլ միջոցառումներ և այլն:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կ. Մանվելյանի խոսքերով. «Բնապահպանական խնդիրներին արագ արձագանքելն ու նրանց մասին պատշաճ հանրային իրազեկումն ապահովելն ունի կենսական նշանակություն: Այդ իսկ պատճառով APRA Ասոցիացիայի հետ համագործակցությունը, վստահ եմ, դրական ազդեցություն կունենա լայն զանգվածների շրջանակում բնապահպանական կրթության խթանման, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների մասին լայն հասարակության շրջանակների ուշադրությունը գրավելու առումով»:
Այս հուշագրի շրջանակներում WWF Հայաստան գրասենյակի և APRA Ասոցիացիայի միջև համագործակցությունն ընդգրկող ֆինանսական պարտավորությունները յուրաքանչյուր դեպքում հիմնվելու են պայմանագրերի վրա և համաձայնեցվելու են առանձին:
Հայաստանում քաղաքական գովազդն ու քարոզչությունը PR-ից շատ են օգտագործվում
Ամսաթիվ` 03.03.07
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ:
Հայաստանում քաղաքական քարոզարշավում 70-80%-ով օգտագործվում են քարոզչությունը եւ գովազդը, այնուհետեւ հասարակայնության հետ կապերի տեխնոլոգիաները: Այս մասին մարտի 1-ի ասուլիսում հայտնեց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի («PR ասոցիացիա», www.apra.am) փոխնախագահ Արման Սաղաթելյանը: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում քաղաքական գովազդը չի լուծում այս կամ այն քաղաքական ուժը կամ գործչին ճանաչելի դարձնելու խնդիրը, քանի որ բոլորն արդեն ճանաչում են կշիռ ունեցող բոլոր քաղաքական ուժերին եւ գործիչներին, իսկ քարոզչությունից ժողովուրդն արդեն հոգնել է: մանրամասն
«Մեզանում ընդունված է, որ տնօրենն ամեն ինչ գիտի»
Ամսաթիվ` 02.03.07
"Իրավունք"
PR մասնագետների ասոցիացիայի փոխնախագահ Սրման Սաղաթելյանի համոզմամբ, PR տեխնոլոգիաները չեն կարող զարգացած լինել այն միջավայրում, որտեղ դեռ չկա կայացած ժողովրդավարություն։ Ա. Սաղաթելյանը նշվածը «Փաստարկ» ակումբում երեկ կայացած ասուլիսում ներկայացրեց որպես PR մասնագետների ոլորտում ընդունված ճշմարտություն։
Ըստ նրա, այսօր մեզանում տեղի ունեցողը «շատ ավելի հաճախ գնում է դեպի նախընտրական քարոզչության եւ գովազդի դաշտ»։ Իսկ PR ասելով ոլորտի մասնագետները նկատի ունեն կոմունիկա¬տիվ կառավարման այնպիսի մեխանիզմներ Եւ տեխնոլոգիաներ, ո– րոնք Ենթադրում Են ոչ թե 4 տարին մեկ, այլ անընդհատ աշխատանք։ PR տեխնոլոգիան կառուցված է երկխոսության վրա Եւ Ենթադրում է «առանձին թիրախային խմբերի տարանջատումը եւ յուրաքանչյուրի հետ առանձին աշխատանքի վարումը, ինչը մեր իրականության մեջ մենք գրեթե չենք տեսնում»։
Բանախոսի դիտարկումների համաձայն, Հայաստանում քաղա¬քական սուբյեկտները կարծես մրցակցում են տեղեկատվության մեջ ավելի շատ տարածք զբաղեցնելու հարցում։ «Շատ հեռու ենք ա– րեւմտյան չափանիշերից, որտեղ ընտրությունների ժամանակ կա¬րող ենք հանդիպել անմիջապես նախագահի կամ նախագահի պաշ¬տոնին հավակնող թեկնածուի ստորագրությամբ նամակների՝ ուղղ¬ված անհատ մարդկանց, ինչպես, օրինակ, ԱՍՆ-ում։ Այնտեղ որոշա¬կի խմբերում հեղինակություններ հանդիսացող կոնկրետ մարդկանց հասցեագրված հազարավոր նամակների կարելի է հանդիպել»,– ա– սաց Ա. Սաղաթելւանը։ Իսկ մեզանում նկատելի չէ անգամ առանձին խմբերի հետ տարվող աշխատանքը։ PRմասնագետների դիտար¬կումների համաձայն, Հայաստանում շատ ավելի մեծ ուշադրություն թիրախային խմբերի եւ բնակչության հետ շփումներում տեղի են ու¬նենում մեծամասնական համակարգով առանձին պատգամավորնե¬րի կողմից։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ մեծամասնա¬կան համակարգով ընտրվող թեկնածուները ավելի մոտ Են ընտրող¬ներին։
Բանախոսի գնահատմամբ, մեզանում PR գործընթացները միշտ չէ, որ համապատասխանում Են օրենքին Եւ մասնագիտական շրջա¬նակներում ընդունված Էթիկական նորմերին։ Խոսքը, այսպես կոչ¬ված, սեւ PR-ի մասին Է։ Նրա կարծիքով, սկսված ընտրական գործըն¬թացների քարոզարշավը նույնպես զերծ չի լինելու նման երեւույթնե– րից։ Ընդհանրապես քաղաքակիրթ PR տեխնոլոգիաների զարգա¬ցումը կախված Է քաղաքացիական հասարակության կայացվւսծու– թյունից, որտեղ նվազագույնի են հասցվում մեզանում արմատացած ընտրակաշառքները։ Այսօր մեզանում մեծ Է բնակչության այն զանգ¬վածը, որն իր ապագան չի կապում ոչ երկրում տեղի ունեցող գոր¬ծընթացների, ոչ քաղաքացիական հասարակության կայացման, այս կամ այն քաղաքական ուժի իշխանության գալու հետ, «Ել դա է, կար¬ծում եմ, ամենալուրջ եւ ծավալուն խնդիրը»։
PR-ի զուտ հայկական առանձնահատկության մասին խոսելիս Ա. Սաղաթելյանը նշեց, որ մարդիկ ավելի շատ հենվում Են սեփական, քան ԲՈ մասնագետների կարծիքի վրա դրանով, մեղմ ասած, խան¬գարելով մասնագետի աշխատանքի արդյունավետությանը։ «Սեղա¬նում ընդունված Է, որ, օրինակ, տնօրենն ամեն ինչ գիտի։ Պատվիրա¬տուները լավ չգիտեն՝ ինչ են ուզում, չեն կարողանում հստակ ձեւա– կերպել իրենց պատվերը»,֊ փաստում Է PR մասնագետների ասո¬ցիացիայի փոխնախագահը։


