Նորություններ և իրադարձություններ

Երևանում աշխատանքն ավարտեց WCFDavos/Yerevan ֆորումը

Ամսաթիվ` 23.03.17

Երևանում աշխատանքն ավարտեց Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորումի տարածաշրջանային նիստը՝ WCFDavos/Yerevan: Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող երկօրյա ֆորումի շրջանակներում քննարկումներ են անցկացվել ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության, երկրի բրենդինգի և համայնքային զարգացման խնդիրների վերաբերյալ:



«Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» («From Crisis to Development - Powered by Communication») ֆորումը կազմակերպվել էր Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով: Ֆորումին մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ աշխարհի 5 մայրցամաքներից ժամանած առաջատար փորձագետներ:

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը ֆորումի ավարտին շնորհակալություն հայտնեց հյուրերին, բոլոր մասնակիցներին:

«Շատ բովանդակային, հետաքրքիր շփումներ էին: Վստահ եմ, որ մենք միջոցներ կձեռնարկենք, և արդեն քննարկել ենք դա, որ մեր գործընկերների հետ նմանատիպ շփումները դարձնենք ավանդական: Կփորձենք գտնել ռեսուրսներ, ստեղծել հարթակներ և շարունակել մասնագիտական շփումը, զարգացումը մեր մասնագիտական համայնքում, որում, ինչպես տեսաք, շատ հստակ գործում է «յուրաքանչյուրս մեկն է հավասարներից» սկզբունքը:

Փաստացի, ուզում ենք, թե ոչ, մեր մասնագիտությունը դարձել է ոչ թե ծառայություն, այլ առաքելություն: Եթե կան ինչ-որ հարցեր, որոնցով կարող ենք իրար օգնել, ասոցիացիայի բազայի վրա կարող ենք ստեղծել անընդհատ շփումների ինչ-որ հարթակ»,- ասաց Ա. Սաղաթելյանը:

Անցնելով հղումով՝ կարող եք գտնել բանախոսների շնորհանդեսային ֆայլերը:

< Ետ դեպի ցուցակ