Նորություններ և իրադարձություններ

«City Branding» թիմի ղեկավար Վասիլի Դուբեյկովսկին Հայաստանում

Ամսաթիվ` 29.01.17

2017 թվականի հունվարի 27-ին, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետի աջակցությամբ, ԵՊՀ էր ժամանել «City Branding» թիմի ղեկավար Վասիլի Դուբեյկովսկին, ով Ռուսաստանի մի շարք քաղաքների բրենդինգ-նախագծերի հեղինակ է:



Վասիլի Դուբեյկովսկին անցկացրեց «Քաղաքային բրենդինգ» թեմայով դասընթաց՝ խոսելով, նախևառաջ, «բրենդ», «քաղաքի բրենդ» հասկացությունների, դրանց դերի և կարևորության մասին, և լսարանի հետ ինտերակտիվ հաղորդակցության միջոցով հանդես եկավ որոշակի տեսական հիմնավորումներով:

Այնուհետև բանախոսը ներակայացրեց մի քանի գործնական օրինակներ, մասնավորապես՝ անդրադարձավ Ռուսաստանի Ուրյուպինսկ և Կոստոմուկշա քաղաքների բրենդերի ստեղծման պատմությանը, խոսեց աշխատանքի սկզբունքների, թերությունների, առավելությունների և առանձնահատկությունների մասին:



«Ոլորտը բավականին հետաքրքիր է: Հարկ է նշել նաև, որ աշխատանքը թիմային է, և ցանկալի արդյունքի հասնելու համար շատ կարևոր է, որ շրջապատված լինես համախոհներով»,- ասաց Վասիլի Դուբեյկովսկին:

Հանդիպման վերջում ուսանողները բանախոսին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:

< Ետ դեպի ցուցակ