Նորություններ և իրադարձություններ
Մեկնարկել է «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը
Ամսաթիվ` 04.10.09
Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը, որը Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործղության մոբիլիզացման ծրագրի (Mobilizing Action Against Corruption (MAAC) Activity) աջակցությամբ: Ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության, լրատվամիջոցների և գործարար հատվածի իմացությունը` կոռուպցիայի հանդիպելիս իրենց իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների մասին: Ծրագրի շրջանակներում կիրականացվի մեդիա-արշավ, որի ընթացքում նախապես ընտրված 20 լրատվամիջոցների լրագրողներ կիրականացնեն դատական կարգով կոռուպցիայի դեմ պայքարի դեպքերի լուսաբանում, կկազմակերպվեն հանրային քննարկումներ, կհեռարձակվի ռադիոհաղորդում` «Հյուր տաղավարում», www.panorama.am և www.aysor.am լրատվական կայքերում կբացվեն կոռուպցիային նվիրված հատուկ բաժիններ, ինչը կապահովի ծրագրի շարունակականությունը: Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է:


