Նորություններ և իրադարձություններ

WCFA հարցում GlobComs 2018. ուսումնասիրելով հաղորդակցության ապագան

Ամսաթիվ` 08.02.18

Հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիան (WCFA), լինելով համաշխարհային ոչ առևտրային կազմակերպություն, որտեղ ներգրավված են հաղորդակցության մասնագետներ Եվրոպայից, Ասիայից և Լատինական Ամերիկայից, մեկնարկում է իր հաջորդ ամենամյա հարցումը, որը նվիրված է մերօրյա համաշխարհային հաղորդակցությանը: Այլ հարցերի և կարևոր խնդիրների հետ մեկտեղ կքննարկվեն նաև ժամանակակից հաղորդակցության մարտահրավերները և հեռանկարները՝ հաշվի առնելով այն տվյալները, որոնք հավաքվել և մշակվել են համապատասխան եզրահանգումների համար. http://bit.ly/WCFAPoll2018

Հարցման ավարտի վերջնաժամկետն է 2018թ. փետրվարի 28-ը:

Հարցման պաշտոնական գործընկերն է Ժնևում գտնվող ԵՄ բիզնես-դպրոցը (https://geneva.euruni.edu/): WCFA-ն հետաքրքրված է հաղորդակցության փորձառու կամ երիտասարդ մասնագետների և հարակից ոլորտների փորձագետների մասնակցությամբ և ներդրումով, ինչպես նաև առաջիկա սերունդների (ուսանողներ PR-ի և հաղորդակցության ոլորտներում)՝ որպես ռեսպոնդենտների ներգրավմամբ՝ բավարար և համապատասխան տվյալներ հավաքելու նպատակով: Հարցման արդյունքները կմշակվեն և կտարածվեն WCFA համաշխարհային հանրույթի շրջանում և շնորհանդեսի տեսքով կամփոփվեն մարտի 21-ին, Ժնևում՝ WCF-Global ֆորումի ժամանակ. http://www.forumdavos.com/programme

Բոլորը, ովքեր մասնակցել են հարցմանը, նույնպես կստանան դրա արդյունքները:



Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք WCFA գլխավոր էջ՝ http://www.wcfa.ch/en/about-us:

WCFA ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/theWCFA
Ֆեյսբուքյան ներքին խումբ՝ https://www.facebook.com/groups/wcfadavos

Միացեք որպես WCFA անդամ՝ http://www.wcfa.ch/en/join-us

www.wcfa.ch
www.forumdavos.com
www.c4fdavosaward.com

Կոնտակտային անձիք առավել մանրամասն տեղեկատվության համար.
Վալենտինա Աթանասովա, ծրագրերի ղեկավար՝ partners@forumdavos.com, +359 884435044
Ալեքսանդրա Անտոխինա, PR մենեջեր՝ office@forumdavos.com, +49 176 20081914

Future Communicators. Լոնդոն 2018

Ամսաթիվ` 24.11.17

Փոխեք գլոբալ արդյունաբերության խաղի կանոնները և ձևավորեք հաղորդակցության ապագան՝ մասնակցելով 5-օրյա բազմակողմանի և ինտերակտիվ դասընթացին Լոնդոնում:

Փորձագետների ղեկավարությամբ իրականացվող բացառիկ ծրագիր PR-ի և մարքեթինգի մասնագետների համար:

Լոնդոն
2018 թ. հունվարի 22-26



Future Communicators Accelerator-ը (FCA) եզակի ծրագիր է, որը կմիավորի հաղորդակցությունների վերաբերյալ առավել արդիական գիտելիքներ և ռազմավարություններ ունեցող մասնագետներին PR-ի ու մարքեթինգի ոլորտներում, ինչպես նաև գործարարներին ամբողջ աշխարհից:

Միջազգային փորձ ունեցող՝ շուկայի առաջատարներից բաղկացած FCA անձնակազմը կկիսվի իր փորձով երեք կարևորագույն ոլորտներում.
- Թվային ներգրավվածություն,
- Առաջնորդություն և բիզնես հմտություններ,
- Անձնական զարգացում:

Ո՞վ կարող է դիմել
FCA-ն բարձրակարգ ծրագիր է.
- հաղորդակցության միջին և բարձր մակարդակի մասնագետների համար,
- հաղորդակցության փոքր ու միջին բաժինների և PR գործակալությունների ղեկավարների համար,
- սթարթափների ղեկավարների համար:

Ի՞նչ ձեռք կբերեք
Հատուկ միջազգային ցանցը կաջակցի FCA մասնակիցներին իրենց անձնական մարտահրավերները հաղթահարելու, գաղափարներով ու լավագույն փորձով կիսվելու, ինչպես նաև կարիերան կամ բիզնեսը ավելի բարձր մակարդակի հասցնելու հարցերում: 5-օրյա բազմակողմանի և ինտերակտիվ դասընթացների շրջանակներում դուք կարող եք սովորել՝ ինչպես բարելավել ձեր հմտությունները, զարգացնել մտածողություն և սկսել գործի դնել ձեռք բերված գիտելիքները:

Տեղեր ամրագրելու և հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել`
http://www.futurecommunicators.com/

Հաղորդակցության համաշխարհային ֆորում 2018. գրանցումն արդեն բաց է

Ամսաթիվ` 17.10.17

2018 թվականի Հաղորդակցության համաշխարհային ֆորումը՝ «Հաղորդակցության ուժը», տեղի կունենա մարտի 20-22-ը Ժնևում, Շվեյցարիա:

Ֆորումի նախնական ծրագիրը՝ http://www.forumdavos.com/programme

Կոմիտե՝ http://www.forumdavos.com/committee

Նրանց համար, ովքեր կցանկանան միանալ՝ http://wcf-global-geneva-2018.evenium.net/

WCF 2018 Հաղորդակցության համաշխարհային ֆորումի նոր Ծրագրի խորհուրդն արդեն հայտնի է

Ամսաթիվ` 09.06.17

2018 թվականի Հաղորդակցության համաշխարհային ֆորումի (WCF) Ծրագրի խորհուրդն արդեն ձևավորվել է: Հաջորդ տարի ֆորումը կգլխավորեն հաղորդակցության ոլորտի 27 մասնագետներ աշխարհի 20 երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Գերմանիա, Հունգարիա, Իտալիա, Բուլղարիա, Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, ԱՄՆ, Բրազիլիա, Լեհաստան, Ուկրաինա, Ղազախստան, Շվեյցարիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, Հոլանդիա:



WCF նոր Կոմիտեի անդամների թվում է նաև Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանը:



Խորհուրդը նախատեսել է մոտ ապագայում կազմակերպել հաղորդակցության ոլորտի համար մի քանի նշանակալի իրադարձություններ՝ WCFA ուղևորություն դեպի ԱՄՆ՝ Նյու Յորքի PR թանգարանի հետ համագործակցությամբ, որոշ տարածաշրջանային ֆորումներ, վեբինարներ և հաջորդ ամենամյա "Communication on Top" հաղորդակցության համաշխարհային ֆորումը:

Հաղորդակցության համաշխարհային ֆորումի հիմնադիր և բովանդակության գծով տնօրեն, WCFA ասոցիացիայի նախագահ Յանինա Դուբեյկովսկայան ասել է.



«2018 թվականի մեր օրակարգում կան մի շարք հետաքրքիր գաղափարներ և կարևոր իրադարձություններ: Մենք շարունակում ենք կառուցել հաղորդակցության համաշխարհային համայնքը, և նոր WCF Կոմիտեն, որը բաղկացած է հաղորդակցության 27 մասնագետներից աշխարհի 20 երկրներից, այն փաստի հաստատումն է, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք»:

2018թ. WCF Կոմիտեի անդամների մասին տեղեկատվություն կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումով՝ www.forumdavos.com/committee

Լրացուցիչ մանրամասների համար՝
www.facebook.com/theWCFA/
www.forumdavos.com
www.c4fdavosaward.com

Կոնտակտային անձինք՝
Վալենտինա Աթանասովա, Ծրագրի ղեկավար (partners@forumdavos.com, +359 884435044)
Ալեքսանդրա Անտոխինա, PR մենեջեր (office@forumdavos.com, +49 176 4183 6565)

ICCO Global Summit 2017

Ամսաթիվ` 02.05.17

2017 թվականին ICCO (Հաղորդակցության ոլորտի խորհրդատուների միջազգային կազմակերպություն) համաշխարհային գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 5-6-ին Ֆինլանդիայում՝ Հելսինկիի «Ֆինլանդիա» սրահում: Այն կազմակերպվել է Ֆինլանդիայի մարքեթինգի, տեխնոլոգիայի և ստեղծարարության ասոցիացիայի կողմից:



Խորհրդաժողովի նախագահն է ICCO փոխնախագահ, հաղորդակցության և PR-ի ոլորտներում գործող «Mitchell» ընկերության գործադիր տնօրեն Էլիզ Միտչելը:

Միջոցառման թեման է՝ «Վերափոխել | Ներգրավել | Զարգացնել: Առաջնություն տրանսֆորմացիոն աշխարհում»:

ICCO Global Summit 2017-ին մասնակցել ցանակացող բանախոսները կարող են հայտ ներկայացնել մինչև մայիսի 12-ը:

Այստեղ Դուք կարող եք գտնել հայտադիմումի ձևը: Խնդրում ենք, լրացնել այն և ուղարկել ICCO գլխավոր մենեջեր Շարլին Քորրինի էլեկտրոնային հասցեին՝ corrin@iccopr.com:

Երևանում աշխատանքն ավարտեց WCFDavos/Yerevan ֆորումը

Ամսաթիվ` 23.03.17

Երևանում աշխատանքն ավարտեց Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորումի տարածաշրջանային նիստը՝ WCFDavos/Yerevan: Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող երկօրյա ֆորումի շրջանակներում քննարկումներ են անցկացվել ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության, երկրի բրենդինգի և համայնքային զարգացման խնդիրների վերաբերյալ:



«Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» («From Crisis to Development - Powered by Communication») ֆորումը կազմակերպվել էր Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով: Ֆորումին մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ աշխարհի 5 մայրցամաքներից ժամանած առաջատար փորձագետներ:

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը ֆորումի ավարտին շնորհակալություն հայտնեց հյուրերին, բոլոր մասնակիցներին:

«Շատ բովանդակային, հետաքրքիր շփումներ էին: Վստահ եմ, որ մենք միջոցներ կձեռնարկենք, և արդեն քննարկել ենք դա, որ մեր գործընկերների հետ նմանատիպ շփումները դարձնենք ավանդական: Կփորձենք գտնել ռեսուրսներ, ստեղծել հարթակներ և շարունակել մասնագիտական շփումը, զարգացումը մեր մասնագիտական համայնքում, որում, ինչպես տեսաք, շատ հստակ գործում է «յուրաքանչյուրս մեկն է հավասարներից» սկզբունքը:

Փաստացի, ուզում ենք, թե ոչ, մեր մասնագիտությունը դարձել է ոչ թե ծառայություն, այլ առաքելություն: Եթե կան ինչ-որ հարցեր, որոնցով կարող ենք իրար օգնել, ասոցիացիայի բազայի վրա կարող ենք ստեղծել անընդհատ շփումների ինչ-որ հարթակ»,- ասաց Ա. Սաղաթելյանը:

Անցնելով հղումով՝ կարող եք գտնել բանախոսների շնորհանդեսային ֆայլերը:

WCFDavos/ Yerevan 2017

Ամսաթիվ` 10.03.17

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ, 2017 թվականի մարտի 21-22 Երևանում` «Elite Plaza» բիզնես կենտրոնում, կազմակերպելու է WCFDavos/Yerevan երկօրյա ֆորում: Ֆորումի տարածաշրջանային նիստն անց է կացվելու «From Crisis to Development - Powered by Communication» («Ճգնաժամից դեպի զարգացում՝ հաղորդակցության ուժով») թեմայով:



Ֆորումն ունենալու է 5 հիմնական պանել.
1. Ճգնաժամային հաղորդակցություն,
2. Սոցիալական մեդիա և հաղորդակցության չափում,
3. Կորպորատիվ հեղինակություն և ԿՍՊ,
4. Երկրի բրենդինգ,
5. Համայնքի զարգացում:

Յուրաքանչյուր պանելում ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ աշխարհի 5 մայրցամաքներից ժամանած առաջատար փորձագետներ:

Ֆորումի լսարանը Հայաստանում հաղորդակցության, PR-ի, մարքեթինգի և հարակից ոլորտների մասնագետներն են, մասնագետները պետական և մասնավոր հատվածից, ինչպես նաև համայնքային զարգացման մեջ ներգրավված մասնագետները և կազմակերպությունները:

Ֆորումին մասնակցելու համար լրացրեք գրանցման հայտը մինչև մարտի 17-ը:

Ֆորումի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ էջերում.
https://web.facebook.com/events/619538044914130/
http://www.forumdavos.com/regional/24/

«City Branding» թիմի ղեկավար Վասիլի Դուբեյկովսկին Հայաստանում

Ամսաթիվ` 29.01.17

2017 թվականի հունվարի 27-ին, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետի աջակցությամբ, ԵՊՀ էր ժամանել «City Branding» թիմի ղեկավար Վասիլի Դուբեյկովսկին, ով Ռուսաստանի մի շարք քաղաքների բրենդինգ-նախագծերի հեղինակ է:



Վասիլի Դուբեյկովսկին անցկացրեց «Քաղաքային բրենդինգ» թեմայով դասընթաց՝ խոսելով, նախևառաջ, «բրենդ», «քաղաքի բրենդ» հասկացությունների, դրանց դերի և կարևորության մասին, և լսարանի հետ ինտերակտիվ հաղորդակցության միջոցով հանդես եկավ որոշակի տեսական հիմնավորումներով:

Այնուհետև բանախոսը ներակայացրեց մի քանի գործնական օրինակներ, մասնավորապես՝ անդրադարձավ Ռուսաստանի Ուրյուպինսկ և Կոստոմուկշա քաղաքների բրենդերի ստեղծման պատմությանը, խոսեց աշխատանքի սկզբունքների, թերությունների, առավելությունների և առանձնահատկությունների մասին:



«Ոլորտը բավականին հետաքրքիր է: Հարկ է նշել նաև, որ աշխատանքը թիմային է, և ցանկալի արդյունքի հասնելու համար շատ կարևոր է, որ շրջապատված լինես համախոհներով»,- ասաց Վասիլի Դուբեյկովսկին:

Հանդիպման վերջում ուսանողները բանախոսին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:

Վանաձորում բացվել է Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցը

Ամսաթիվ` 24.01.17

2017 թվականի հունվարի 20-ին, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի աջակցությամբ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Յանդեքսի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ինչպես նաև տեխնոլոգիական և գործարար համայնքի ներկայացուցիչներ, Ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:



Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Յանդեքս ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:



Դասերը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել են հունվարի 21-ից և կանցկացվեն շաբաթը երկու անգամ: Դասընթացի տևողությունը մեկ տարի է: Այդ ընթացքում երեխաները կհասցնեն յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները և փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում: Ուսուցման ընթացքում կիրականացվի սովորողների առաջադիմության մշտական մոնիթորինգ և առաջադիմության գնահատում: Դասընթացը բարեհաջող ավարտած աշակերտները կստանան Հայաստանում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական:

Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է: Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 147 դպրոցականներ, որոնցից ընտրվել է 28 հոգի: Նրանց դասավանդում են տեղի մասնագետները, որոնք Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ:

Հաղորդակցություն ապագայի համար (C4F) մրցանակաբաշխություն 2017

Ամսաթիվ` 16.11.16

Հարգելի գործընկերներ,

C4F մրցանակաբաշխության նպատակն է բացահայտե հաղորդակցության ոլորտի իսկապես ստեղծարար, նորարարական և պրոֆեսիոնալ փորձագետների կամ գործակալությունների , ինչպես նաև ասպիրանտների/ուսանողների/մասնագետների, ովքեր ձևավորում են հաղորդակցության ապագան իրենց ուշագրավ նախաձեռնություններով, դիպլոմային նախագծերով և նորարարական աշխատանքով:

C4F Awards 2017 անհատական խմբում հանձնվող մրցանակների կատեգորիաներ են.

• Գլխավոր մրցանակ
• Ապագայի տիտան
• Ապագայի իմիջ
• Ապագայի հարաբերություններ
• Ապագայի գաղափար
• Ապագայի քարոզիչներ
• Ապագայի տաղանդ
• Ապագայի առաջնորդ (WCFA ասոցիացիայի աջակցությամբ)

C4F Awards 2017 կորպորատիվ խմբում հանձնվող մրցանակների կատեգորիաներն են.

Ո՞Վ

• Ապագայի կրթություն
• Ապագայի քաղաք
• Ապագայի մեդիա
• Ապագայի տեխնոլոգիա
• Ապագայի վստահություն
• Ապագայի պրո բոնո
• Ապագայի համայնք (WCFA ասոցիացիայի աջակցությամբ)

ԻՆՉՊԵ՞Ս

• Ապագայի հեղինակություն
• Ապագայի հաղորդակցություն
• Ապագայի բրենդինգ
• Ապագայի ստեղծարարություն
• Ապագայի հակաճգնաժամ
• Ապագայի արժեք
• Ապագայի հաղորդակցություն աշխատողների միջև
• Նոր սերդնի հաղորդակցություն (WCFA ասոցիացիայի աջակցությամբ) >> ԱՆՎՃԱՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. >> ԱՆՎՃԱՐ կատեգորիա՝ Նոր սերնդի հաղորդակցություն:

Հղումը՝ http://c4fdavosaward.com/Nominations/27/New-Generation-Comms-WCFA/

WCFA ասոցիացիայի կողմից աջակցվող նոր անվանակարգ մեդիայի, հաղորդակցության, լրագրության, մենեջմենթի, կառավարման, նորարարության և նման այլ ոլորտներում ուսումնասիրություն կատարող ցանկացած ասպիրանտի/վերջին կուրսում սովորող ուսանողի/MBA ուսանողի համար:

>> Ստանդարտ հայտի մուտքագրման ժամկետն այժմ սպառվում է բոլոր կատեգորիաներում:

>> Ստանդարտ հայտի մուտքագրում (100 CHF). ժամկետը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1:

>> Օնլայն վճարում >> http://c4f-davos-awards-2017.evenium.net/

- Լավագույն գնային առաջարկ բոլոր կատեգորիաներում առավել հեշտ մուտքագրման համար (համեմատության համար նշենք, որ վերջին պահին հայտի մուտքագրման արժեքը կազմում է 150 CHF):

- Համաշխարհային ճանաչում և հեղինակություն:

C4F գալա մրցանակաբաշխություն
2017 թվականի մարտի 14
President Wilson հյուրանոց, Ժնև, Շվեյցարիա

Ժամանակն է դառնալ համաշխարհային: Միացեք C4F մրցանակաբաշխությանը հենց հիմա:

C4F Awards թիմ