2015

Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը

2015 թվականի հունվարից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան իրականցրեց «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը» ծրագիրը, որի նպատակն էր ՀՀ-ում բարձրացնել հանրային տեղեկացվածության աստիճանը պրոբացիոն ծառայության վերաբերյալ՝ պատրաստելով և հրապարակելով տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաև կազմակերպելով համապատասխան միջոցառումներ: Ծրագրի շրջանակներում APRA-ն կազմակերպել է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են.
• Եռօրյա սեմինար Աղվերանում դատավորների և դատախազների համար,
• Պրոբացիոն ծառայության վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակի ներկայացում,
• Սեմինար բանտարկյալների էլէկտրոնային մոնիթորինգի վերաբերյալ,
• Դասընթաց կամավորների համար Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման աջակցության վերաբերյալ,
• Դասընթաց լրագրողների համար «Պրոբացիոն ծառայության առանձնահատկությունները և ներդրման հնարավորությունները Հայաստանում» թեմայով:
Բացի այդ, APRA-ն ապահովել է այս և այլ միջոցառումների մեդիա լուսաբանումը:
Ծրագրի շրջանակներում APRA-ն պատասխանատու էր նաև պրոբացիոն ծառայության առավելությունների վերաբերյալ կարճամետրաժ (5-10 րոպեանոց) ֆիլմի նկարահանման, ինչպես նաև թեմատիկ բուկլետի պատրաստման և հրապարակման համար:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ և ֆինանսավորվել է Նորվեգիայի կառավարության կողմից՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության միջոցով:

Հավասար իրավունքների և հնարավորությունների խթանումը Հայաստանում

2015 թվականին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան շարունակեց իրականացնել «Ուժեղացնել գենդերային հիմնախնդիրների և ժողովրդավարական կառավարման վերաբերյալ կոնստրուկտիվ երկխոսության մեջ ներգրավվելու քաղաքացիական հասարակության և մեդիայի գիտելիքներն ու կարողությունները, խթանել կանանց և տղամարդկանց նկատմամբ կարծրատիպերից զերծ վերաբերմունքի տարածմանը» նախագիծը:
2015 թվականին իրականացված հիմնական գործունեությունը եղել է 5 կրթական վավերագրական ֆիլմերի հեռարձակումը (1 կամ 2 անգամ, 1650 րոպե ընդհանուր տևողությամբ): Օգոստոսի 10-23-ը վավերագրական ֆիլմերը հեռարձակվել են 8 տեղական հեռուստաալիքներով: Տվյալ գործունեության նպատակն էր, բարձրացնել հասարակության և տարբեր այլ խմբերի (օրինակ՝ համայնքային խորհրդի անդամներ, ՏԻՄ-երում ընդգրկված այլ մարդիկ) գիտելիքների մակարդակը հետևյալ թեմաների վերաբերյալ.
• Տեղական ինքնակառավարման մարմիններ,
• Ընդհանուր կառավարում տեղական մակարդակում,
• Թափանցիկության եւ հաշվետվողականության խնդիրները ՏԻՄ-երում,
• ՏԻՄ-երի համագործակցությունն այլ հաստատությունների հետ,
• Կանանց և տղամարդկանց մասնակցությունը ՏԻՄ-երում:

Տեղեկատվական արշավ՝ ուղղված Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը

2014 թվական մայիսից մինչև 2015 թվականի սեպտեմբեր APRA-ն, համագործակցելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, իրականացրել է «Կարող ենք միասին» արշավը, որն ուղղված է եղել հանրության շրջանում հաշմանդամություն ունեցող երեխաների մասին իրազեկվածության աստիճանը բարձրացնելուն: Նախագծի ընթացքում իրականցվել են հետևյալ գործողությունները.
• արշավի բրենդային էլէմենտների և հիմնական հաղորդագրությունների մշակում և նախնական թեստավորում,
• արշավի մեկնարկային միջոցառման կազմակերպում,
• ծրագրի հետ կապված այլ գործողությունների (մամուլի ասուլիսներ, ցուցահանդեսներ, տոնական ճաշկերույթ և այլն) մեդիա լուսաբանում,
• 14 հեռուստատեսային ռեպորտաժների պատրաստում և հեռարձակում (բոլոր ռեպորտաժները վերբեռնված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի YouTube-յան ալիքում: Ալիքի հղումը՝ https://www.youtube.com/playlist?list=PLbDvyHcSfcHFLN6Smqo1bPEnPvIFzGO5m),
• 4 հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպում (թոք-շոուները հաշմանդամություն ունեցող երեխաների ձեռքբերումների, կրթության, արվեստի, սպորտի ոլորտներում նրանց ընդգրկվածության, ինչպես նաև նրանց՝ ընտանիքում մեծանալու իրավունքի մասին են. դրանք ևս վերբեռնված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի YouTube-յան ալիքում),
• 3 հեռուստատեսային գովազդային հոլովակների պատրաստում,
• հոդվածների պատրաստում առցանց և տպագիր մամուլի համար,
• ներառական կրթության, արշավի հիմնական հաղորդագրությունների, նորությունների, միջոցառումների և փուլերի հանրայնացում Համացանցում,
• ՀԿ-մեդիա սեմինարի կամզակերպում: