2016

Արդար դատավարության և դատական համակարգի անկախության խթանում

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA) Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ համագործակցությամբ 2016թ. ապրիլից սկսել է իրականացնել «Արդար դատավարության և դատական համակարգի անկախության խթանում» ծրագիրը:

Ծրագրի տևողությունը 6 ամիս է:

Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի դատական համակարգում ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառնությունների իրականացմանը և բարձրացնել տվյալ ոլորտի արդյունավետության աստիճանը: