2014

«Քրեական գործընթացների բարեփոխումների վերաբերյալ իրազեկում»

2014 թ. մայիս ամսից Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացնում է «Քրեական գործընթացների բարեփոխումների վերաբերյալ իրազեկում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Փաստինֆո» տեղեկատվական պլատֆորմում «Քրդատնախագիծ» բաժնի ստեղծում: Տվյալ բաժնում տեղադրվող նյութերը վերաբերելու են միայն նոր Քրեական դատավարության օրենսգրքին:

«Հանրային իրազեկում և ֆինանսական գրագիտություն»

2014 թվականի մարտի 1-ից Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան և «ՍԻ-ԷՄ-ՋԻ» ՍՊԸ-ն ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում են «Հանրային իրազեկում և ֆինանսական գրագիտություն» նախագիծը:
Ծրագրի նպատակն է ստեղծել և զարգացնել կայուն մեխանիզմներ ուղղված կենսաթոշակային համակարգի բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ընկալումների բարելավմանը, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական գիտելիքների տրամադրմանը:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները.
• պատրաստել առնվազն երկու ֆիլմ (15-20 րոպե տևողությամբ)
• երկու վիդեո պրեզենտացիա
• տասը հոլովակ մինչև մեկ րոպե տևողությամբ
• ապահովել ֆիլմերի և հոլովակների տեղադրումը և տարածումը համացանցում
Ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների վերջնական նպատակն է կենսաթոշակային նոր համակարգի մեխանիզմների և հնարավորությունների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացումը ֆիլմերի, վիդեոպրեզենտացիաների և հոլովակների միջոցով:

Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում 2014թ.

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան շարունակում է իրականացնել «Ուժեղացնել գենդերային հիմնախնդիրների և ժողովրդական կառավարման վերաբերյալ կոնստրուկտիվ երկխոսության մեջ ներգրավվելու քաղաքացիական հասարակության և մեդիայի գիտելիքներն ու կարողությունները: Խթանել կանանց և տղամարդկանց նկատմամբ կարծրատիպերից զերծ վերաբերմունքի տարածմանը» նախագիծը:
2014 թվականին նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները.
• Արարատի Ոստան և Սիս համայնքների ավագանու անդամների մասին պատմող հեռուստատեսային հաղորդման հեռարձակում
• Արարատի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում թոք շոուների նկարահանում և հեռարձակում, ինչպես նաև ամփոփիչ թոք շոուի պատրաստում Երևանում
• ծրագրի շահառուների (լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ) հետ ամփոփիչ հանդիպման կազմակերպում
• 100 րոպե ընդհանուր տևողությամբ 6 ֆիլմերի պատրաստում: Ֆիլմերը կլինեն կրթական և կներկայացնեն Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, դրանցում գենդերային կոմպոնենտի և մասնակցային կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև ՏԻՄ-երի համագործակցությունը այլ կառույցների հետ
• շահառու հասարակական կազմակերպություններին մշտական խորհրդատվության տրամադրում: ՀԿ-ներին կտրամադրվի աջակցություն ինչպես հասարակության իրազեկման և հասարակայնության հետ կապերի ապահովման գործընթացում, այնպես էլ PR ռազմավարությունների մշակման և լրատավական դաշտում հկ-ի գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում

Տեղեկատվական արշավ ուղղված Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան UNICEF-ի աջակցությամբ 2014թ.-ի մայիսից իրականացնում է «Տեղեկատվական արշավ ուղղված Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը», որի նպատակն է խթանել Հայաստանում «ներառման» և «կրթություն բոլորի համար» գաղափարների տարածումը, հաշմանդամություն ունեցող երեխաների` որպես հասարակաության լիարժեք անդամների ընդունումը և նրանց դերի կարևորումը երկրի զարգացման գործում:
Ծրագրի հիմնական խնդիրներն են
•բարձրացնել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը
• խթանել կրթության հավասար հնարավորությունները
• ընգծել և շեշտադրել հաշմանդամություն ունեցող երեխաների ուժեղ կողմերը կյանքի տարբեր ոլորտներում (կրթության, սպորտի և արվեստի)
•ստեղծել բարենպաստ պայամաններ հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման համար
Ծրագրի շրջանակներում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան նախատեսում է իրականացնել հետևյալ գործողությունները.
• Տեղեկատվական արշավի վիզուալ գործիքների և հաղորդագրությունների մշակում և ներկայացում
• Տեղեկատվական արշավի մեկնարկային միջոցառման կազմակերպում
•Ապահովել առնվազն չորս հիմնական միջոցառումների լուսաբանումը առաջատար համապետական լրատվամիջոցների կողմից (տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցներ)
• երկու սոցիալական հոլովակների պատրաստում
• հեռուստատեսային հաղորդումների նկարահանում և հեռարձակում
• առնվազն երեք հեռուստատեսային թոք շուուների նկարահանում և հեռարձակում
• հանդիպումների կազմակերպում թիրախային խմբերի հետ
•տեղեկատվական արշավի հիմնական հաղորդագրությունների, արշավի նորությունների, միջոցառումների և նշանակալից իրադարձությունների հանրայնացում համացանցի միջոցով
• առնվազն վաթսուն հետազոտական հոդվածների պատրաստում հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների և ուժեղ կողմերի մասին
• բաներների պատրաստում և տեղադրում Երևանի առավել տեսանելի և հանրային վայրերում
• տեղեկատվական արշավի գործընկերների համար PR և մեդիա դասընթացի կազմակերպում