2013

«Հանցանք և պատիժ» (շարունակություն)

2013 թվականի մարտ ամսից Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան սկսեց «Հանցանք և պատիժ» նախագծի իրականացումը, որը ֆինանսավորվում է ՀՀ Դատախազության կողմից: Այս նախագիծը հանդիսանում է 2011 և 2012 թվականներին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերի շարունակությունը: Նախագիծը, հեռուստահաղորդումների նկարահանման և հեռարձակման միջոցով նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը ՀՀ դատական համակարգի և դատական գործընթացի, տարաբնույթ հանցանքների և դրանց պատժի իրավական գործընթացների նկատմամբ:
Ծրագրի շրջանակներում պետք է նկարահանվի և եթեր հեռարձակվի 22 հեռուստահաղորդում, որոնցից յուրաքանչյուրը նվիրված կլինի արդեն իսկ բացահայտված կամ դեռ ընթացքի մեջ գտնվող որոշակի դատական գործի ներկայացմանը: Հաղորդումներում ներկայացված կլինեն հիմնական դերակատար/ներ և փորձագետներ, ինչպես նաև այլ մարդիկ, ովքեր անմիջականորեն առնչվել են գործին: Հաղորդումները նպատակ ունեն բարձրացնել հասարակության տարբեր խմբերի մոտ դատական գործընթացներում իրենց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև նրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Հաղորդաշարը հեռարձակվելու է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով:

Դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկման արշավ

2013 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան Համաշխարհային բանկի և Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացրել է Հայաստանում դատական բարեփոխումների հանրային իրազեկման արշավ: Նախագծի նպատակն էր ցուցապաստառների, կրթական, տեղեկատվական ֆիլմերի նկարահանման և հեռարձակման միջոցով հզորացնել հասարակության գիտելիքները ՀՀ դատական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել այդ փոփոխությունների առավելությունները առօրյա կյանքում օգտագործելու մարդկանց հմտությունները: Վերջին 10-15 տարիների ընթացքում ՀՀ դատական համակարգում տեղի են ունեցել մի շարք կարևոր փոփոխություններ: Այդ փոփոխությունների շարքին են դասվում 2005 թվականին ՀՀ Սահմանադրության մեջ կատարված բարեփոխումները, այնուհետև 2007 թվականին ՀՀ դատական օրենսգրքի ընդունումը, որն իր դրական ազդեցությունն ունեցավ դատական վարույթների և առհասարարակ դատարանների գործունության վրա: Միևնույն ժամանակ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվել է մեծ ծավալի աշխատանք ուղղված դատական և հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Տվյալ նախագիծը նպատակ ուներ բարձրացնել հասարակության հետաքրքրվածության և վստահության մակարդակը ՀՀ դատական համակարգի, օրենքի կիրառման և հանրային կառավարման մարմինների նկատմամբ:
Ծրագրի շրջանակներում պատրաստվել են 10 սոցիալական հոլովակներ և 140 ցուցապաստառներ: Հուլիս ամսին սոցիալական հոլովակները հեռարձակվեցին համապետական ծածկույթ ունեցող 4 հեռուստաալիքներով, իսկ ցուցապաստառները տեղադրվեցին Հայաստանի ամբողջ տարածքում և գլխավոր մայրուղիներում:

Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում (շարունակություն)

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան շարունակում է իրականացնել «Ուժեղացնել գենդերային հիմնախնդիրների և դեմոկրատական կառավարման վերաբերյալ կոնստրուկտիվ երկխոսության մեջ ներգրավվելու քաղաքացիական հասարակության և մեդիայի գիտելիքներն ու կարողությունները: Խթանել կանանց և տղամարդկանց նկատմամբ ստերիոտիպերից զերծ վերաբերմունքի տարածմանը» նախագիծը:
2013 թվականին նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները.
• Նյութերի երկու ժողովածուների պատրաստում (անցկացված դասընթացների նյութերի հիման վրա). «Գենդերային ուղղորդում և ակտիվացում. Զգայուն լրագրություն» և «PR-ը հկ-ների համար»: Ձեռնարկները կցված են:
• Առնվազն 7 հաղորդումների նկարահանում և հեռարձակում 7 համայնքների կին ղեկավարների մասին :
• Առնվազն 4 թոք-շոուների նկարահանում և հեռարձակում:
• 100 րոպե ընդհանուր տևողությամբ 10 ֆիլմերի պատրաստում: Ֆիլմերից մի քանիսը կլինեն կրթական և կներկայացնեն Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը և դրանցում գենդերային կոմպոնենտի առանձնահատկությունները: Ֆիլմերի մյուս հատվածում կներկայացվեն տարբեր մարզերի ակտիվ կանանց հաջողություններին հասնելու պատմությունները:
• Շահառու հասարակական կազմակերպություններին մշտական խորհրդատվության տրամադրում: ՀԿ-ներին կտրամադրվի աջակցություն ինչպես հասարակության իրազեկման և հասարակայնության հետ կապերի ապահովման գործընթացում, այնպես էլ PR ռազմավարությունների մշակման և լրատավական դաշտում հկ-ի գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում:
• Մարզային հեռուտաընկերությունների համար մրցույթի կազմակերպում:

Download

Download