2012

«Երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» հետազոտություն

21011թ. սեպտեմբերից 2012 թ. մայիս ընկած ժամանակահատվածում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան և Արինսայթս հետազոտական և խորհրդատվական կազմակերպությունը համատեղ իրականացրեցին «Երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» համապետական հետազոտությունը: Հետազոտությունը ֆինանսավորվել էր ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից և նպատակ ուներ վեր հանել երիտասարդների ձգտումները և ակնկալիքները, ներառյալ՝ արժեքները, նպատակադրումները, նպատակները կարևոր սոցիալական ինստիտուտներում, ինչպիսիք են ընտանիքը, կրթությունը, զբաղվածությունը, ինչպես նաև երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքում նրանց ունեցած հավակնությունները: Վերոհիշյալ հետազոտական խնդիրներին հասնելու և առաջադրված հիպոթեզների ստուգման նպատակով իրականացվել են 1200 քանակական հարցազրույցներ 16-30 տարեկան երիտասարդների հետ, 12 Ֆոկուս խմբային քննարկումներ 16-30 տարեկան երիտասարդների հետ, 18 փորձագիտական հարցազրույցներ որորտի անկախ փորձագետների, շահագրգիռ խմբերի ներկայացուցիչների (քաղաքականություն մշակողներ իրականացնողներ, մոնիթորինգներ իրականացնողներ և այլն)հետ: Ծրագրի երկրորդ մասը նվիրված էր հետազոտության արդյունքների հանրայնացմանը և վավերականության ստուգմանը: Այդ նպատակով Երևանում և մի շարք մարզերում կազմակերպվել են հանրային քննարկումներ երիտասարդության հարցերի փորձագետների, համապատասխան շահագրգիռ կողմերի, հասարակական և միյազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, զանգվածային լրատվամիջոցների և ակտիվ երիտասարդների մասնակցությամբ:
Հետազոտության վերջնական հաշվետվությունը կցված է:

Download

Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացնում է «Ուժեղացնել գենդերային հիմնախնդիրների և դեմոկրատական կառավարման վերաբերյալ կոնստրուկտիվ երկխոսության մեջ ներգրավվելու քաղաքացիական հասարակության և մեդիայի գիտելիքներն ու կարողությունները: Խթանել կանանց և տղամարդկանց նկատմամբ չստերիոտիպականացված վերաբերմունքի տարածմանը» նախագիծը: Վերջինիս նպատակն է մեծացնել գենդերային հիմնախնդիրների նկատմամբ հանրության ուշադրությունն ու զգայունությունը և կոնստրուկտիվ երկխոսության մեջ ներգրավել քաղաքացիական հասարակության և մեդիայի ներկայացուցիչներին` խթանելով կանանց նկատմամբ կարծրատիպերից զերծ վերաբերմունքի տարածմանը:
Ծրագրի հիմնական խնդիրներն են.
• Ուժեղացնել քաղաքացիական հասարակության և մեդիայի գիտելիքներն ու ունակությունները` գենդերային հավասարության, մասնակցային կառավարման և սոցիալական ներառման/բացառման հիմնախնդիրները պրոֆեսիոնալ կերպով ներկայացնելու հարցում, ինչպես նաև խթանել կանանց և տղամարդկանց դերերի վերաբերյալ ստերիոտիպերից զերծ կոնստրուկտիվ քննարկումները:
• Տարաբնույթ մեդիա գործիքների օգտագործման միջոցով խթանել տեղական մակարդակում կոնստրուկտիվ, բաց և զգայուն հանրային դիսկուրսին և կարծիքների փոխանակմանը` կապված գենդերային հավասարության, հավասար հնարավորությունների և դեմոկրատական կառավարման հետ:
Ծրագրի շրջանակներում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան կազմակերպել է դասընթացներ առցանց, տպագիր ու հեռարձակող լրատվամիջոցների (hատուկ ուշադրության են արժանացել մարզային լրատվամիջոցները) և գենդերային հիմնախնդիրներով զբաղվող հկ-ների ներկայացուցիչների համար: Դասընթացների թեմաներն էին «Գենդերային ուղղորդում և ակտիվացում. Զգայուն լրագրություն» և «PR-ը հկ-ների համար»: Մարզային երեք հեռուստաալիքներով նկարահանվել և եթեր են հեռարձակվել երեք համայնքների կին ղեկավարների մասին պատմող հաղորդումներ, իսկ համապետական ծածկույթ ունեցող Արմենիա հեռուստաընկերության «Կենդանի մատյան» հաղորդմամբ՝ մեկ հեռուստատեսային թոք-շոու: Բացի վերոնշյալ միջոցառումներից Facebook սոցիալական կայքում սետղծված հատուկ խմբում և էջում մշտապես տեղադրվում են «կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի նորությունները, ծրագրին առնչվող նյութեր, հղումներ, տեսահոլովակներ, որոնց շուրջ ծավալվում են քննարկումներ:
2012 թվականի աշնանը իրականացվեց 6 տպագիր լրատվամիջոցիների, 6 հեռուստաալիքների և 5 թոք-շոուների մոնիթորինգ երկու ամսվա կտրվածքով: Վերջինիս նպատակն էր գնահատել Հայաստանի լրատվական դաշտում գենդերի, գենդերային փոխհարաբերությունների և գենդերային հիմնախնդիրների ներկայացման ուղղիները և մակարդակը: Մոնիտորինգի հաշվետվությունը կցված է:

Download

Տպագիր մամուլի մոնիթորինգ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում

Մարտ-մայիս ամիսներին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան իրականացրել է «2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում տպագիր մամուլի դիտարկում» ծրագիրը: Դիտարկումն իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի երկու ընտրական գործընթացներին» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի հիմնական նպատակն էր պարզել, թե հայաստանյան տպագիր լրատվամիջոցները ինչ չափով են լուսաբանում ընտրական գործընթացը և որքանով է լուսաբանումը բազմազան:
• Ծրագրի խնդիրներն էին` պարզել.
• արդյոք տպագիր մամուլը հետևում է լրատվամիջոցների և ընտրությունների մասին առկա օրենսդրությանը
• որքանով են տպագիր լրատվամիջոցներում հարգվում կամ խախտվում մասնագիտական կանոններն ու չափորոշիչներն ընդհանրապես և քաղաքական ու ընտրությունների թեմաները լուսաբանելիս` մասնավորապես
• որքանով են տպագիր լրատվամիջոցները մատչելի իշխանական և ընդդիմադիր ուժերի և թեկնածուների համար
• որքանով են լրատվամիջոցները տարբեր կուսակցությունների և թեկնածուների մասին համակողմանի տեղեկատվություն տրամադրում հանրությանը և արդյոք այդ տեղեկատվությունը բավարար է տեղեկացված ընտրություն կատարելու համար

Դիտարկվել են համապետական սպառում ունեցող թվով 16 թերթ. «Ազգ», «Առավոտ», «Երկիր», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Իրավունք», «Իրատես դե ֆակտո», «Հայացք», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Հրապարակ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Օրակարգ», «168 ժամ», «Говос Армении» (ռուս.` «Գոլոս Արմենիի»), «Новое время» («Նովոե վրեմյա»): Թերթերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով նրանց տպաքանակը և ազդեցությունը քաղաքական ու հանրային շրջանակների վրա:
Բոլոր նյութերն ու հոդվածները վերլուծվել են ավելի քան 20 քանակական և որակական ցուցանիշներով, ինչը հնարավորություն է տվել դասակարգել և վերլուծել դրանք ըստ ժանրի, բարձրացված հիմնախնդրի, վերնագրի բնույթի, հեղինակի և/կամ խմբագրակազմի դիրքորոշումների, քարոզչության առկայության և բնույթի, ինչպես նաև կոնկրետ քաղաքական ուժի նկատմամբ թերթի ունեցած վերաբերմունքի:
Ամբողջական հաշվետությունը կարող եք բեռնել այստեղից.

Download

Download