2010

Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից

2009 թ. հկտեմբերից մինչ 2010 թ. ապրիլ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ իրականացրել է «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր բարձրացնել հասարակության, լրատվամիջոցների և գործարար հատվածի իմացությունը` կոռուպցիայի հանդիպելիս իրենց իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների մասին: Ծրագրի շրջանակներում իրականացվել է մեդիա-արշավ, որի ընթացքում կատարվել է դատական կարգով կոռուպցիայի դեմ պայքարի դեպքերի լուսաբանում և կազմակերպվել են հանրային քննարկումներ լրագրողների, իրավաբան-փորձագետների, ՀՀ Վարչական դատարանի ներկայացուցիչների և ՓՄՁ ներկայացուցիչների մասնակցությամբ: www.panorama.am և www.aysor.am լրատվական կայքերում բացվել են “Ընդդեմ կոռուպցիայի” բաժիններ, որտեղ տեղադրվում են ծրագրի ընթացքում, ինչպես նաև դրա ավարտից հետո մասնակից լրատվամիջոցների ներկայացուցիչների հրապարակումները: Ծրագրի շրջանակներում նաև «Ռադիո Վան»-ով հեռարձակվել է “Հյուր տաղավարում” հաղորդումը իրավաբան-փորձագետների, ծրագրին մասնակից լրագրողների մասնակցությամբ:

Վարչական դատարան և իրավական խնդիրներ (շարունակություն)

2010 թ-ի հունիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ԳՏՀԸ աջակցությամբ իրականացրել է Վարչական դատարանի և իրավական խնդիրների վերաբերյալ հեռուստատեսային ֆիլմերի նկարահանման և հեռարձակման ծրագիր: Սա 2008 և 2009 թթ. Իրականացված ծրագրի շարունակությունն էր: Ծրագրի նպատակն էր բարձրացնել հասարակության տեղեկացվածություն վարչական դատավարության և վարչական վարույթի միջոցով իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունների և պատշաճ գործընթացների վերաբերյալ: Նկարահանվել է վարչական վարույթներին նվիրված 7 ֆիլմ: Յուրաքանչյուր ֆիլմի ընթացքում ներկայացվել է իրական վեճ (դատական գործ) համապատասխան փորձագիտական մեկնաբանութուններով: Նկարահանումներում մասնակցել են նախադեպերի կողմ հանդիսացող անձիք և/կամ նրանց վստահորդները, ինչպես նաև իրավաբան-փորձագետներ: Հաղորդաշարը ցուցադրվել է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: