2009

Վարչական դատարան և իրավական խնդիրներ

2009 թ-ի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ԳՏՀԸ աջակցությամբ իրականացրել է Վարչական դատարանի և իրավական խնդիրների վերաբերյալ հեռուստատեսային հաղորդաշարի պատրաստման ծրագիր: Ծրագրի նպատակն էր բարձրացնել հասարակության տեղեկացվածություն վարչական դատավարության և վարչական վարույթի միջոցով իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունների և պատշաճ գործընթացների վերաբերյալ: Նկարահանվել է վարչական վարույթներին նվիրված 10 ֆիլմ և 4 բեմադրված բանակցային գործընթաց: Յուրաքանչյուր ֆիլմի ընթացքում ներկայացվել է իրական վեճերի (դատական գործերի) վերաբերյալ տեղեկատվություն: Նկարահանումներում, որպես մասնակիցներ, ներգրավվել են նախադեպերի կողմ հանդիսացող անձիք և/կամ նրանց վստահորդները, ինչպես նաև իրավաբան-փորձագետներ: Հաղորդաշարը ցուցադրվում է հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Լայն լսարանի դրական արձագանքն ընդգծում է ֆիլմի հանրաճանաչությունը: Հասարակական արձագանքը նաև ցույց է տալիս, որը ֆիլմը մեծ ներդրում է ունեցել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի ավելի լավ ընկալման գործում, ինչպես նաև օգնել է, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ քայլեր ձեռնարկել իրենց իրավունքների խախտման դեպքերում:
Ծրագիրը կշարունակվի նաև 2010 թվականին: