2006

ԶԼՄ կարողությունների հզորացման նախագիծ` Երեխաների պատկերը չքողարկված

Տեղեկատվական հասարակության զարգացմանը համընթաց երեխաների կյանքում ավելի է կարևրվում ԶԼՄ-ների դերը: Հենց այս պատճառով Երեխաների Իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան բազմաթիվ հղումներ է պարունակում` ԶԼՄ ներկայացուցիչներին ուղղված: Դրանք կոչ են անում ոչ միայն մամուլում հաճախակի անդրադառնալ երեխաներին` որպես մեր հասարակության հետնորդների, այլև դիտել նրանց որպես մարդու իրավունքների հիմնաքար: մանրամասն

Հայաստանում փախստականների օրվան նվիրված իրազեկման արշավ

Հաշվի առնելով, որ իսկական ինտեգրացիան ենթադրում է ոչ միայն անձնագրի ստացում, այլև երկարատև մշակութային, սոցիալական և տնտեսական ադապտացիա, 2006 թ. հունիսի 20-ին` Փախստականների Համաշխարհային Օրվա կապակցությամբ APRA-ն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ նախաձեռնեց ԶԼՄ, հանրային իրազեկման և դրամահավաքի արշավ: Արդյունքում 24 փախստական երեխա երկու շաբաթ անց կացրին «Ծիծեռնակ» ամառային ճամբարում, որը կարգապահությամբ և կրթական ուղղվածությամբ Հայաստանի լավագույն ճամբարներից է: մանրամասն

Մամուլի մարքեթինգի և վաճառքների ուսուցման դասընթաց

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան Եվրասիա հիմնադրամի «Մարզային տպագիր մամուլի հզորացման» ծրագրի շրջանակներում մշակել է «Մամուլի մարքեթինգի և վաճառքների ուսումնական դասընթաց»` մարզային թերթերի ղեկավարների համար: Դասընթացի ընդհանուր նպատակն է ապահովել մասնակիցներին մարքեթինգային սկզբունքների վերաբերյալ գիտելիքներով ` տպագիր մամուլի գովազդի, խթանման և վաճառքի ոլորտում:
Տնօրենները, վաճառքների պատասխանատուները, շուկայագետները և Հայաստանի տարբեր մարզերից ընտրված տպագիր մամուլի այլ ներկայացուցիչները հանդիսանում են այս դասընթացի հիմնական լսարանը:
Պարապմունքները բաղկացած են իրական դեպքերի ուսումնասիրություններից, դասախոսություններից և գործնական առաջադրանքներից: Յուրաքանչյուր թրեյնինգային օրը նվիրված է 2 հիմնական թեմաների: Յուրաքանչյուր թրեյնինգի վերնագիր դա մի դեպքի քննարկում է, առանցքային ինֆորմացիայի վերաբերյալ դասընթաց:
Մեդիա մենեջմենթին նվիրված դասընթացը ներառում է թե՛ տեսական գիտելիքների մատուցում, և թե՛ գործնական հմտությունների առաջադրանքներ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում մեդիա մենեջմենթը ունի թույլ և ուժեղ կողմեր: Մամուլի ոլորտի մասնագետների և գովազդային գործակալությունների կողմից ընտրվել և ներկայացվել են իրական դեպքեր:

Ծրագիրը կարող եք ստանալ այստեղ

Download

Նոր ուսումնական դասընթաց Հայաստանի ՀԿ ոլորտի համար

Հայաստանի PR ասոցիացիայի մասնագետների կողմից մշակվել է PR-ի եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաների ուսումնական դասընթաց ՝ Հայաստանում գործող ոչ պետական եւ բարեգործական կազմակերպությունների համար: Դասընթացը ստեղծվել է OXFAM.-ի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: Դասընթացի ընդհանուր նպատակն է ՀԿ-ների ղեկավարների եւ մասնավոր սեկտորում գործող PR մասնագետների գիտելիքների բարձրացումը, ինչը կօգնի նրանց առավել արդյունավետ առաջ մղել իրենց կազմակերպությունները եւ նպատակները լրատվական դաշտում եւ հասարակության լայն շրջանակներում:

Դասընթացը անց է կացվում APRA-ի փորձագետների կողմից, որոնք ունեն դասախոսական մեծ փորձ Հայաստանի մի շարք ԲՈՒՀ-երում:

Դասընթացը մշակվել է կայացած ՀԿ-ների համար, որոնք իրականացնում են ծավալուն ծրագրեր՝ ուղղված շահերի պաշտպանությանը եւ հանրային իրազեկման բարձրացմանը: Դասընթացները ներառում են գործնական պարապմունքներ, դասախոսություններ եւ քննարկումներ լսարանում: Դասընթացի ավարտին ՀԿ-ների ներկայացուցիչները ձեռք են բերում գիտելիքներ հիմնական PR տեխնոլոգիաների, լրատվամիջոցների հետ աշխատանքի մեթոդների եւ հասարակական արշավների իրականացման մասին: Ուսման ընթացքում ՀԿ-ների ներկայացուցիչները հնարավորություն են ունենում հանդիպել մեդիա մենեջերների եւ պետական սեկտորում գործող PR մասնագետների հետ: Այսպիսով, ստեղծվում է հնարավորություն ՀԿ-ների, մամուլի եւ պետական սեկտորի միջեւ մասնագիտական շփման եւ համագործակցության համար:

Դասընթացը ներառում է նաեւ հասարակության մոբիլիզացման ծրագրեր, որոնք ուղղված են սոցիալական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը, սկսած տեղեկատվական աուդիտից եւ հիմնական հաղորդագրության ձեւավորումից, ընդհուպ մինչեւ սեփական լրատվության աղբյուրի ստեղծումը:
Ուսումնական դասընթացը տեւում է 3-5 օր: Պահանջներ մասնակիցներին՝
1. Մասնակցություն բոլոր ուսումնական դասընթացներին
2. Ակտիվ մասնակցություն քննարկումներին եւ գործնական աշխատանքներին
Խմբի մասնակիցների առավելագույն թիվը՝ 20 հոգի:

Հայաստանի PR ասոցիացիան պատրաստ է համագործակցել տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք անհրաժեշտ են համարում կազմակերպել նման ուսուցում իրենց աշխատակազմի եւ գործընկերների համար:

Քվեարկենք կոռուպցիայի դեմ

2006 թ. ապրիլին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան դարձավ ՀԿ-ների Հակակոռուպցիոն Կոալիցիայի 13-րդ անդամը: Կոալիցիան հիմնվել է 2004 թ.` ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագրեր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում` հանրային առողջապահություն, կրթություն, զինծառայություն, փոքր և միջին ձեռնարկատիրություն, մաքսային ծառայություն և գործարարության ոլորտը համակարգող որոշ մարմիններ: Ծրագրերի ընթացքում հրապարակվում են փոքր ձեռնարկությունների և պետության մասնակցությամբ դատական գործերը` ընդգծելով հանրային մարմինների գործունեության թափանցիկության կարևորությունը: մանրամասն