2005

Երեխաները լրատվական թողարկումներում

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖԻ) աջակցությամբ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան 2005 թվականի մայիսից սկսել է իրականացնել երեխաներին նվիրված մամուլի հրապարակումների, հեռուստառադիո ռեպորտաժների որակական եւ քանակական մոնիթորինգ:

«Երեխաները՝ լրատվական թողարկումներում» ծրագրի շրջանակներում իրականացվող մոնիթորինգի
արդյունքում երեխաների խնդիրներին եւ իրավունքներին անդրադարձող լրատվական լավագույն հրապարակման եւ ռեպորտաժների հեղինակները կպարգեւատրվեն:

Գնահատումը կկատարվի մարդու իրավունքների, մասնավորապես երեխաների իրավունքների, ԶԼՄ-ների, հանրային հարաբերությունների փորձագետներից, ՅՈՒՆԻՍԵՖԻ մասնագետներից եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից:

Մրցանակաբաշխությունը նախատեսվում է 2005 թվականի դեկտեմբերին:

Հայաստանի ՀԿ սեկտորի կարողությունների զարգացման ծրագիր

Աջակցելով OXFAM-ի (Oxford Committee for Famine Relief) հայաստանյան գրասենյակին` Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA) իրականացրել է "Հայաստանի մարզերում քաղաքացիական կենտրոնների զարգացման և աղքատության հարցերով զբաղվող ՀԿ-ներին PR աջակցության ծրագիր":
2005 թվականի հուլիսին, APRA-ն իրականացրել է հասարակայնության հետ կապերի և սոցիալական մարկետինգին վերաբերող թրեյնինգ OXFAM-ի 25 գործընկեր-ՀԿ-ների համար:
Որպես այս թրեյնինգ-կուրսի տրամաբանական շարունակություն, 2006 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2007 թվականի հունվարի 15-ը ընկած ժամանակահատվածում APRA-ն հանդես է եկել "PR–ի և մեդիայի ոլորտում կարողությունների զարգացումը Հայաստանի ՀԿ-ների համար" ծրագրի նախաձեռնությամբ, որի նպատակն էր նպաստել մեր շահառուների տեսական գիտելիքների կիրառմանը նաև գործնականում:
Աջակցություն է ցուցաբերվել ինչպես նորաստեղծ, այնպես էլ փորձառու հասարակական կազմակերպություններին:
Այսպիսով, բարելավելով OXFAM-ի ցանցի մեջ ընդգրկված ՀԿ-ների և նրանց շահառուների խմբերի միջև հաղորդակցությունը, ինչպես նաև արդյունավետ դարձնելով դրանց հասարակական գործունեության ազդեցությունը` աջակցություն է ցուցաբերվել ստորև նշված հասարակական կազմակերպություններին և կենտրոններին`

  • "New Vision" հիմնադրամ
  • "Աշխատանք և հայրենիք"
  • "Աջակցություն համայնքներին" Արավեն
  • Ընդդեմ իրավական կամայնականությունների հիմնադրամ (Շիրակ),
    ներառյալ 4 գյուղական համայնքների քաղաքացիական կենտրոններ
  • 5 համայնքային քաղաքացիական կենտրոններ` Եղեգնաձոր, Վայք, Սիսիան, Մեղրի և Կապան քաղաքներում:

APRA -ի մասնագետների կողմից մշակվել են PR ռազմավարություններ գործընկեր կազմակերպությունների հասարակական ճանաչելիության զարգացման համար: Շահառու կազմակերպությունների համար պարբերաբար անցկացվող հարց և պատասխան պարապունքների ընթացքում քննարկվել են իրենց կողմից ներկայացված հաջողությունները և բացահայտվել են դժվարությունները, ինչպես նաև առաջարկվել են հնարավոր լուծումներ:

Ծրագիրը համալրված է մի շարք մասնագիտական ուսումնական դասնթացների` հրապարակային ելույթների, մամլո հաղորդագրությունների, ինտերնետային մարքեթինգի և վեբ-կայքի արդյունավետ մոնիթորինգի թեմաներով:

Օքսֆամի միջազգային ցանցը ձևավորվել է գաղափարակից, անկախ ոչ կառավարական կազմակերպությունների խմբի կողմից 1995 թ.: Նրանց նպատակն էր համատեղ ջանքերի միջոցով վերացնել աղքատությունը ողջ աշխարհում: “Օքսֆամ” անվանումը առաջացել է Սովի հաղթահարման Օքսֆորդի կոմիտեի անվանումից (Oxford Committee for Famine Relief), որը ստեղծվել է Բրիտանիայում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1942 թ.:
Այսօր միջազգային Օքսֆամը 13 կազմակեպություններից կազմված մի դաշինք է, որն ավելի քան 3000 գործընկերներ ունի 100-ից ավելի երկրներում: Նրանք միասին ուղիներ են փնտրում աղքատությունը, անարդարությունն ու տառապանքը հաղաթահարելու համար:

Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի արտացոլումը ԶԼՄ-ներում` վերլուծական ակնարկներ

Հայաստանի Հանրապետության առջեւ այսօր ծառացած կարեւորագույն խնդիրներից է՝ տեղեկատվության եւ հաղորդակցության ազատ համակարգերի ստեղծումը եւ կիրարկումը, ինչը հնարավորություն կտա ապահովել հասարակական ինստիտուտների եւ հանրության միջեւ տեղեկատվության ազատ փոխանակումը: Աներկբա է, որ այս խնդիրների լուծումը հնարավոր է միայն պետության նպատակաուղղված գործողությունների եւ մասնավոր ու հանրային սեկտորների օժանդակության պարագայում:

Հայաստանն Անդրկովկասում ունի ամենաբարձր ինտելեկտուալ պոտենցիալը՝ տեղեկատվության եւ հեռահաղորդակցության ոլորտում եւ կարող է դառնալ տեղեկատվական կամուրջ՝ հյուսիսի եւ հարավի, արեւելքի եւ արեւմուտքի միջեւ: Բայց, ինչպես ասում են, համբավ չի կարելի ձեւավորել ավազների վրա եւ Հայաստանը չի կարող լիարժեք ստանձնել ու իրականացնել այդ դերը՝ առանց ժողովրդավարության հաստատման ու զարգացման, տնտեսական աճի, սոցիալական հավասարության բարձր ցուցանիշների եւ հավասար գործընկերոջ կարգավիճակով համաշխարհային տեղեկատվության հոսքին մասնակցելու:

Ասոցիացիան հավատարիմ է բաց եւ դինամիկ հասարակության ձեւավորման առաքելությանը եւ պարտավորվածություն է զգում նպաստել համաշխարհային տեղեկատվական կառույցներում Հայաստանի ինտեգրմանը որպես տեղեկատվության մատակարար եւ տեղեկատվական օրակարգի արտադրող:

Շուտով կսկսենք հրապարակել վերլուծական ակնարկների եւ ինֆորմացիոն վերլուծական նյութեր ՝ նվիրված Հայաստանին եւ տարածաշրջանին: Նյութերը պատրաստվում են ասոցիացիայի հետազոտության բաժնի փորձագետների կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ երկրների, հայկական սփյուռքի եւ արեւմտյան ԶԼՄ-ների հիման վրա:

Վերլուծական նյութերը կարելի է օգտագործել միայն կրթական, ոչ առեւտրային նպատակներով. հղումը www.apra.am- ին պարտադիր է:
Ստանալ ընթացիկ վերլուծական ակնարկը (25.07.05 -27.07.05)
Արխիվային ակնարկները կարդալու համար դիմեք մեզ

ՀՀ դատախազության ինտերնետ-տեղեկատվական կենտրոնի ստեղծում


2005թ-ի աշնանը Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան իրականացրել է ՀՀ գլխավոր դատախազի գրասենյակի հասարակայնության հետ կապերի ինտերնետ-ինֆորմացիոն կենտրոնի ստեղծման ծրագիրը: Ծրագրի իրականացմանը աջակցել է հարավկովկասյան հակաթմրադեղային SKAD ծրագիրը`Նախագծի նպատակն է հասարակայնության գիտակցության բարձրացումը իշխանությունների իրավասության, վարչական տեղեկատվության եւ դատախազության կառուցվածքի եւ գործունեության թափանցիկության վերաբերյալ:
Կայքի հասցեն է ՝ www.genproc.am