Ակադեմիայի մասին

Մեր մասին
PR ակադեմիան մասնագիտական դասըթացների կենտրոն է, որը դասընթացներ է առաջարկում հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում: Այն Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի առաջին ինստիտուցիոնալ-կրթական նախաձեռնությունն է:
Ակադեմիան կոչված է խթանել PR ուսուցումը և աջակցել PR մասնագետներին` տեղեկացված լինել նորագույն PR տեխնոլոգիաների վերաբերյալ:
Մեր նպատակն է` «հանրային կապեր» մասնագիտությունը դարձնել պաշտոնական առարկա` Հայաստանի պետական և մասնավոր բուհերում:
Ուսուցման գործընթացում օգտագործվում են դասընթացների և կրթական տեխնոլոգիաների բազմաթիվ ձևեր, որոնք թույլ են տալիս տեսության և գործնական աշխատանքի համադրում, ինտերակտիվ մեթոդի կիրառում: Մեր դասընթացները հիմնված են փորձի փոխանակման վրա, ունկնդիրները ձեռք են բերում գործնական ունակություններ` լուծել բարդ խնդիրներ և լիովին համապատասխանել մասնագիտության պահանջներին:

Ակադեմիական դասընթացներ
Հաշվի առնելով հանրային կապերի ոլորտում ապագա մասնագետների գործնական հմտությունների զարգացման անհրաժեշտությունը` մեր փորձագետները ակադեմիական դասընթացների ծրագրեր են մշակել` ի աջակցություն PR բնագավառում տեսական գիտելիքներ տվող կրթական հաստատությունների ծրագրերի: Ուսուցման բուն օբյեկտն է` տարբեր բնագավառներում PR գործունեությունը: Հիմնական նպատակն է` ծանոթացնել ունկնդրին PR գործունեության ձևերին և մեթոդներին, և հմտացնել նրան դրանց գործնական կիրառման մեջ: Որոշ դասընթացներ նախատեսված են սկսնակների և բարձրագույն կրթությամբ ուսանողների, մյուսներն` մասնագետների համար: