Կառուցվածք

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՒ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆ

• Ձեւավորում եւ ապահովում է Ասոցիացիայի նախագծերի իմիջն ու հանրային տեսանելիությունը, իրականացնում է APRA-ի նպատակների եւ խնդիրների իրազեկում ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների շրջանակներում:
• Օգնում է միջոցներ հայթհայթել կենսական կարեւորություն ունեցող ծրագրերի իրականացման համար:
• Նպաստում է տեղեկատվության փոխանակման գործընթացին, կապերի հաստատմանը, համատեղ նախաձեռնությունների քննարկումներին APRA-ի, այլ ՀԿ-ների, պետ. կառույցների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաեւ այն միջազգային կազմակերպությունների միջեւ, որոնք գործում են հանրային շահերի պաշտպանության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

• Մուտք է ապահովում APRA-ի ռեսուրսներին, որը ներառում է հասարակական շահերի առաջընթաց տեխնիկական եւ մասնագիտական աջակցությամբ, ինչպես նաեւ հասարակական խնդիրների լուծումներ է որոնում հաղորդակցման միջոցներով, փոխանցում է գիտելիքներ:
• Ապահովում է հասարակական շահերի լոբինգ իրականացնող ՀԿ-ների, նախաձեռնող խմբերի համակարգումը, մշակում եւ իրականացնում է հասարակական արշավներ տեղական եւ պետական մակարդակներում:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ «SOCIUM» -ը գործում է Ծրագրերի հետազոտման եւ մշակման բաժնի կազմում

Կենտրոնն առաջարկում է PR եւ գովազդային արշավների սոցիոլոգիական ուղեկցում:

• Մարքեթինգային հետազոտություններ՝ շուկայի ծավալի չափում, սպառողների նախասիրությունների ուսումնասիրություն, ապրանքապիտակների իմացություն, բրենդերի ճանաչելիություն, ուսումնասիրում է նաեւ սպառողների գոհունակությունը առաջարկվող տեսականուց:
• Գովազդի շուկայի հետազոտություն, գովազդային արշավի մոնիթորինգ՝ գովազդի արդյունավետության ուսումնասիրությունը գովազդային արշավից առաջ, դրա ընթացքում եւ ավարտից հետո եւ մրցակիցների գովազդի նկատմամբ հսկողություն:
• ԶԼՄ-ների արդյունավետության հետազոտություն՝ սպառողների մեդիա նախասիրությունների ուսումնասիրություն, հեռուստաալիքների, ռադիոկայանների եւ մամուլի վարկանիշի պարբերաբար որոշում:
• ԶԼՄ-ների արդյունավետության ուսումնասիրություն՝ հեռուստահաղորդումների, գովազդային հոլովակների եւ թերթերի բովանդակային եւ դիսկուրս հետազոտություն:
• Սոցիոլոգիական հետազոտություններ, հասարակական կարծիքի ուսումնասիրություն՝ ապրանքներին, ծառայություններին եւ բրենդերին առնչվող ստերեոտիպների եւ թյուր կարծիքների ի հայտ բերում, սպառողական եւ ընտրություն կատարողների զանգվածների վարքագծի հետազոտում
• Քաղաքական կուսակցությունների եւ առաջնորդների վարկանիշների որոշում, իմիջների որոշում. իմիջ-խորհրդատվության մշակում:
• Պարբերական հետազոտություններ՝ ներկայացուցչական ընտրանու կանոնավոր հարցումներ, պանելային հետազոտություններ:
• “business-to-business” հետազոտություններ:

PR ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺԻՆ

• Մշակում է ուսումնական նախաձեռնությունները, համագործակցում է երկրի պետական եւ ոչ կառավարական կառույցների հետ՝ հետազոտական եւ կրթական ծրագրերի եւ PR մասնագետների պատրաստման եւ մասնագիտական հմտությունների բարձրացման համար:
• Ակտիվ կապ է պահպանում այն միջազգային եւ ազգային համակարգերի հետ, որոնց նպատակները համընկնում են Ասոցիացիայի նպատակների հետ, մասնավորապես կրթական եւ երկրում PR ինստիտուտի կայացման հարցերում: