Անձնակազմ

ՏԱԹԵՎԻԿ ՓԻՐՈՒՄՅԱՆ - ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

Տաթևիկ Փիրումյանը 2007 թվականից ակտիվորեն ներգրավված է Հասարակայնության հետ կապերի (PR) ոլորտում, ունի հանրային իրազեկման ռազմավարությունների մշակման, քննարկումների իրականացման փորձ, ղեկավարում է հանրային իրազեկման ծրագրեր։ PR ոլորում աշխատելու տարիներին իրականացրել և ղեկավարել է ծրագրեր այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսիք են ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը, Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերությունը (GTZ), ԱՄՆՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը, ԱՄՆՄԶԳ Հայաստանի մասնավոր սեկտորի մրցունակության ծրագիրը և այլն։ Բացի դրանից, Տաթևիկ Փիրումյանը սոցիոլոգիայի մագիստրոս է և ունի սոցիոլոգիական հետազոտությունների ավելի քան 9 տարվա փորձ (և քանակական, և որակական մեթոդների կիրառմամբ).
2007-2010 թվականներին նա աշխատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում` որպես դասախոս (“Տնտեսական սոցիոլոգիա” և “Էթնիկ խմբերի սոցիոլոգիա”). Ներկայումս նա դասավանդում է “Հաղորդակցության սոցիոլոգիա” և “Սոցիալական մարկետինգ” Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:


ՏԱԹԵՎ ԵՂՅԱՆ - ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Տաթև Եղյանը Մասնագիտությամբ սոցիոլոգ-կոնֆլիկտաբան է: Ուսման տարիներին մասնակցել է մի շարք սոցիոլոգիական հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև աշխատել որպես հարցազրուցավար (TNS Armenia, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ): 2010 թվականին աշխատանքի է անցել Նոր Նորք տարածքային կառավարման մարմնի սոցիալական ծրագրերի և սոցիալական պաշտպանության բաժնում: 2011-2012 թվականը աշխատել է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի բաժնում որպես ավագ լաբորանտ: 2012 թվականից աշխատում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայում որպես լրատվամիջոցների հետ հարաբերությունների պատասխանատու: Տաթև Եղյանը տրամադրում է PR խորհրդատվություն ՀԿ-ների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նա ակտիվորեն իրականացնում է այնպիսի աշխատանքներ ինչպիսիքն են հաղորդակցություն ՀԿ-ների և լրատվամիջոցների հետ, նրանց միջև համագործակցության ապահովումը և PR ռազմավարությունների պատրաստումը ՀԿ-ների ներկայացուցիչների համար:

ՎԵՀԱՆՈՒՇ ԶՈՀՐԱԲՅԱՆ - ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՕԳՆԱԿԱՆ

Զոհրաբյան Վեհանուշը ավարտելով Ռուսատանի Տուրիզմի և սերվիսի պետական համալսարանը սկսել է իր աշխատանքային գործունեությունը “ՄՄՄ” ԲԲԸ-ում որպես ապրանքագետ: Ուսման տարիներին աշխատել է “Արդշինինինսվեստբանկ” ՓԲԸ-ի վարկային բաժնում: 2012 թվականից աշխատանքի է անցել Հասրակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայում: Հանդիսանալով գործադիր տնօրենի օգնական նա նաև աջակցում է անձնակազմի մյուս անդամներին բոլոր իրականացվող ծրագրերում և աշխատանքներում: Կազմակերպության կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերի շրջանակներում նա նաև ակտիվորեն ներգրաված է ապագա միջոցառումների համար անհրաժեշտ ինֆորմացիայի ուսումնասիրման և հավաքագրման աշխատանքներում: