Առաքելություն

Մեր առաքելությունն է՝ բաց երկխոսության եւ հաղորդակցության միջոցով Հայաստանը դարձնել ուժեղ եւ ժողովրդավարական պետություն:

Մեր նպատակն է՝ աջակցել Հայաստանում կայուն ժողովրդավարական հասարակության ձեւավորմանն ու զարգացմանը՝ բաց երկխոսության ավանդույթներ եւ հրապարակային հաղորդակցության մշակույթ ձեւավորելու միջոցով:

Հիմնական խնդիրներն են՝ համախմբել հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետներին եւ կազմակերպություններին, պաշտպանել ինչպես համայնքի ընդհանրապես, այնպես էլ նրա առանձին սուբյեկտների շահերը, նպաստել տեղեկատվություն փոխանակող սուբյեկտների (պետություն, մասնավոր սեկտոր, հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ) համար հավասար պայմաններ ապահովող հաղորդակցության եւ տեղեկատվական արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը:

Նպատակների իրագործման միջոցներն են՝

•նպաստել տեղեկատվական սեկտորի տարբեր ներկայացուցիչների միջեւ երկխոսության եւ համագործակցության հաստատմանը,

•աջակցել պետական եւ այլ սեկտորներում հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ձեւավորման գործընթացին,

•Հայաստանում արմատավորել PR-ի միջազգային չափանիշներն ու սկզբունքները՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները,

•պետական, մասնավոր եւ հասարակական սեկտորների համար ներդնել տեղեկատվության փոխանակման այլընտրանքային ինտերակտիվ մեխանիզմներ՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա,

•մշակել հայեցակարգ՝ հասարակայնության հետ կապերը որպես առանձին մասնագիտական ուղղություն ամրագրելու եւ պրոֆեսիոնալ դասավանդումն ապահովելու համար:

Առաջադրված խնդիրների իրագործմանը նպաստում է ասոցիացիայի թափանցիկությունն ու նրա անդամների ակտիվ գործունեությունը: Ասոցիացիան համագործակցում է ինչպես ազգային եւ միջազգային կազմակերպությունների, այնպես էլ պետական գործակալությունների, մասնավոր սեկտորի եւ ԶԼՄ-ների հետ՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր՝ միտված բաց հասարակության ձեւավորմանը, հասարակության հետ կապերի պատասխանատուների մասնագիտական որակի բարձրացմանը, հասարակական ինստիտուտների եւ պետական կառույցների կողմից իրականացվող տեղեկատվական միջոցառումների առավելագույն արդյունավետության ապահովմանը: